Ադրբեջան-Իրան սահմանին բեռնատարների երթևեկությունը լիովին դադարեցվել է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախարարների կաբինետը հայտարարություն է տարածել, որում հայտարարում է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բեռնատարների երթևեկությունը դադարեցնելու որոշման մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով կառավարությանը։
«Ինչպես հաղորդվում է, մարտի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։
Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դպրոցը և այլ օբյեկտներ Իրանի կողմից ենթարկվել են գնդակոծման։ Հարձակումների հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, իսկ օդանավակայանի տերմինալի շենքը վնասվել է։
Հաշվի առնելով այդ հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակը, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, Նախարարների կաբինետը որոշում է ընդունել լիովին դադարեցնել բեռնատարների երթևեկությունը (ներառյալ տարանցումը) Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանի բոլոր անցակետերով»,- ասված է Ադրբեջանի կառավարության հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



