Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կկազմակերպվի անվճար տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 6-ին երեկոյան ժամը 21:30-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։
«Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540։
Տեղափոխման ցանկություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/ZS8AoviCvtT3M4cE8 մինչև կեսգիշեր (00:10)։
Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝
Աբու Դաբի՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63) մարտի 6-ին՝ ժամը 06:00-ին, ուղևորների հավաքի ժամը՝ 05:30-ին։
Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 6-ին՝ ժամը 06:00-ին, ուղևորների հավաքը ժամը՝ 05:30-ին։
Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 6-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։
Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 10-12 ժամ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ



