Հրդեհ՝ Կատովսկու փողոցում․ տուժածներ կա՞ն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում Կատովսկու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Կատովսկի փողոցի թիվ 21 տանն առաջացած կրակի դեմ պայքարել են տան տերերը, հարևաններ, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը դեպի հարևան տներ, ապա մարել այն։
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ առնչություն չունի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տանիքով անցնող էլեկտրական լարերի թույլ միացումն է եղել հրդեհի պատճառը։
Դեպքի մասին մանրամասներ իմանալու նպատակով MediaHub-ը դիմեց Ներքին գործերի նախարարություն, որտեղից էլ հայտնեցին՝ տան տանիքի մի հատվածն է այրվել, տուժածներ չկան։ «Մարտի 4-ին, ժամը 10։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կատովսկու փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։42-ին, մարվել՝ 12։18-ին։ Այրվել է տանիքի (150 քմ) կառուցատարրերը՝ մոտ 120 քմ»,- հավելեցին ՆԳՆ-ից։
Էմմա Մարտիրոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ



