Թուրքիան Սիրիայում պետք է կատարի լարվածության թուլացման պայմանավորվածությունները. Մոգերինի
INTERNATIONAL NEWSԹուրքիան Սիրիայում պետք Է կատարի լարվածության թուլացման շուրջ Մյունխենում եւ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին, փետրվարի 15-ին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Մի քանի օր առաջ մենք բոլորս, ներառյալ Թուրքիան, քննարկում Էինք Սիրիայում հրադադարի եւ լարվածության թուլացման հարցերը: Բոլոր ուժերը, ներառյալ Թուրքիան, պետք Է գործեն այդ ուղղությամբ»,- ասել Է Մոգերինին, պատասխանելով Թուրքիայի կողմից Սիրիայում քրդերի դիրքերի գնդակոծումների եւ Սիրիայի տարածք մի խումբ թուրք զինվորականների ներխուժման մասին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



