Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


«Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս մարդիկ փորձում են ինքնահաստատվել և քարոզարշավ իրականացնել։ Այս իշխանությունը երրորդ անգամ գնում է ընտրության նույն դեմքերով ու նույն առաջնորդով։ Տրամաբանորեն այդ ուժի միակ քարոզարշավային նյութը պետք է լինի իր նախորդ տարիների գործունեության հաշվետվությունը ժողովրդին։ Այն է՝ ինչպիսի ծրագիր է ներկայացրել, ինչպիսի կատարողական ունի, չկատարված գործողությունների վերաբերյալ ինչպիսի պատասխան ունեն։ Անընդհատ հետևողականորեն տարել ենք թեզը, որ այս մարդիկ հաշվետվություն չունեն, դրա համար հասարակության ուշադրությունը շեղում են այլ ուղղություններով, այսինքն՝ երկրի տնտեսական, սոցիալական, անվտանգային, ընդհանուր բացասական իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց նա փորձում է դա գցել Կաթողիկոսի վրա, որ իբր նա է դրա մեղավորը։ Քանի որ հետևողականորեն տարանք այս խոսույթը, նրանք փորձեցին գալ ադեկվատ դաշտ, պետք է փորձեն հաշվետվություն ներկայացնել հասարակությանը, որովհետև հասարակության մեջ օբյեկտիվորեն հարցադրում առաջացավ՝ ընդդիմադիր գործիչները ճիշտ են ասում, ինչո՞ւ հաշվետվություն չես ներկայացնում։ Այս օբյեկտիվ և բնական պահանջին պետք է պատասխան տան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, երբ անդրադառնում ենք նախընտրական շրջանում հասարակությանը մատուցվող թվային մանիպուլ յացիաներին, որոնցից կարելի է ենթադրել, որ մեր երկրի տնտեսությունը գտնվում է հրաշալի վիճակում և շարունակում է աճել։

Նրա խոսքով, բնականաբար, իշխանությունը չի ասելու, որ ամեն ինչ ձախողել է։ «Չեն ասելու՝ մեր բախտը բերել է, որ Հայաստանում կորոնավիրուս է եղել, մեր բախտը բերել է, որ ռուս-ուկրաինական պատերազմ է սկսվել և այլն։ Հետևաբար՝ պետք է սկսեն մանիպուլացնել։ Մանիպուլացումը սկսվում է աշխատատեղերի ստեղծումից։ Այս մարդիկ ասում են, թե իբր 300 հազար աշխատատեղ են ստեղծել, ինչն իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։ 2018 թվականից հետո իրենց խոսույթը դա էր։ Ամեն ամիս հանդես էին գալիս հայտարարություններով, որ աշխատատեղ ստեղծվեց։ Հետևողականորեն այդ թեզը «ջարդեցինք»՝ ասելով, որ աշխատատեղ չի ստեղծվել, աշխատատեղ է գրանցվել, ստվերում գտնվող չգրանցվող աշխատակազմը ստվերից դուրս է եկել։ Ընդ որում՝ դա էլ պետք չէ որպես հեքիաթային առաջընթաց նկարագրել։ Ուղղակի եկամտային հարկի խողովակով պետական բյուջե մտել է հարկ, շահութահարկի խողովակից այդքանով նվազել է։ Պետական եկամուտների ավելացման կամ իրական աշխատատեղերի ստեղծման որևէ գործողություն չեն կատարել։ Որքան գործազուրկ ունեինք 2018 թվականին, համարյա նմանատիպ գործազրկության մակարդակ ունենք այս պահի դրությամբ։ Որքան աղքատություն ունեինք 2018 թվականին, գրեթե նույնությամբ ունենք հիմա։ Արտահանման և ներկրման ծավալներն ավելացան, որովհետև տեղի ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմը, եղան պատժամիջոցներ Ռուսաստանի հանդեպ, և Արևմուտք-Ռուսաստան առևտրաշրջանառության բավականին մեծ ծավալ գնում էր Հայաստանի միջոցով, որը հիմա էլ շարունակվում է։ 2025 թվականին արտահանման և ներմուծման ծավալներն էականորեն նվազել են, արտաքին առևտրաշրջանառությունը մոտ 30 տոկոսով նվազել է։ Հիմա այս մարդիկ խոսում են տնտեսական աճի կամ հաջողությունների մասին, բայց ակնհայտ է, չէ՞, որ սա կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի»,-նկատում է մեր զրուցակիցը։

Իշխանության ներկայացուցիչներն, օրինակ՝ թվեր են ներկայացնում ՀՆԱ-ի աճի մասին, բայց երբեք չեն մանրամասնում, թե ինչի մասին է խոսքը։ Տնտեսագետը նախ ընդգծում է՝ ՀՆԱ-ն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա ընթացքում երկրում արտադրված բոլոր արտադրանքների և ծառայությունների հանրագումարը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որքան արդյունք ստեղծեցին, օրինակ՝ որքան հաց արտադրեցին, ծառայություններ՝ հաշվապահական, փաստաբանական և այլն, մատուցեցին։ «ՀՆԱ-ն դրանց բոլորի հանրագումարն է։ ՀՆԱ-ն պետք է աճած լինի արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, ծառայությունների հաշվին։ Այն մի քանի ոլորտի ենք բաժանում։ Հացի արտադրությունն էլ է արտադրություն, հագուստի արտադրությունն էլ է արտադրություն, դրա համար ասում ենք՝ ամբողջ արդյունաբերությունը։ Ակնհայտ է, որ արդյունաբերությունն աճել է հանքարդյունաբերության հաշվին։ Զուգահեռ, օրինակ՝ խմիչքի արտադրությունը նվազել է, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով է նվազել։ Գյուղատնտեսության ոլորտն իրենց կառավարման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում անընդհատ անկում էր ապրում։ Երեք-չորս տարի անընդմեջ անկում է եղել, 2025 թվականը հինգ տոկոս աճով են փակել։ Եթե ամեն տարի հինգ տոկոս անկում, հետո 5 տոկոս աճ լինի, ստացվում է, որ վերադառնում ենք 2018 թվականի ծավալին։ Պետք է նաև նշել, որ որոշակի վերաարտահանում տեղի ունեցավ։ Իրանի Իսլամական Հանրապետությունից ծաղիկ և այլ գյուղատնտեսական արտադրանք էր ներկրվում Հայաստան, Հայաստանի անվան ծագման երկրի սերտիֆիկատի փոփոխություն իրականացվում և արտահանվում։ Սրանք նորմալ առևտրային հարաբերություններ են, այդ թվում՝ բարեկամ Իրանի հանդեպ, բայց դա ներկայացնել որպես տեղական ձեռքբերում, ուղղակի անամոթություն է այն ժամանակահատվածում, երբ գյուղատնտեսական նշանակության հողերի կեսը Հայաստանում չի օգտագործվում, ոռոգումն էլ չի բավարարում։ Շինարարության ոլորտն է աճ գրանցել։ Դա նորմալ է, քանի որ բնակարանային պահանջարկի ծավալի էական աճ է տեղի ունեցել մի քանի հանգամանքով պայմանավորված։ Օրինակ՝ աշխարհը գտնվում է տուրբուլենտության մեջ, մասնավորապես՝ Ռուսաստան, Ուկրաինա, միայն Ռուսաստանում գրեթե Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակի չափ հայ ունենք։ Այս մարդիկ տուրբուլենտության իրավիճակում իրենց հայրենիքում փորձում են անշարժ գույք ձեռք բերել։ Սա մի խոշոր պահանջարկ է։ Հաջորդ խոշոր պահանջարկը եղավ Արցախից բռնի տեղահանված մեր 150 հազար հայրենակիցների բնակարանների ձեռքբերման բնական պահանջարկը։ Հաջորդը մշակութային փոփոխությունն էր, այն, որ երիտասարդները փորձում են ամուսնությունից հետո ծնողներից առանձին ապրել, և եկամտային հարկի վերադարձը նրանց օգնում էր այդպիսի բեռի տակ մտնել։ Շինարարությունն իրականում ունեցավ աճ, որը, սակայն, կառավարության քաղաքականության արդյունքը չէր։ Առևտրաշրջանառության հետ կապված։ Հայաստանի մշտական բնակչությունը չի ավելանում։ 2023 թվականից այս կողմ 150 հազար արցախցի եկել է Հայաստան։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվաքանակը մոտավորապես նույնն է յուրաքանչյուր տարի, մանրածախ առևտրի աճը երկուսից երեք տոկոսի շրջանակներում է։ Ու սա հաջորդ աննորմալությունն է, այսինքն՝ որպեսզի առևտրի շրջանառությունն աճի Հայաստանում, պետք է կա՛մ բնակչությունը, կա՛մ բնակչության գնողունակությունը, կա՛մ զբոսաշրջիկների քանակն աճի։ Հիմա փաստերով. Հայաստանում բնակչություն չի ավելացել, բացառությամբ արցախահայության, զբոսաշրջության թիվը գրեթե նույնն է, շատ չնչին աճ ունենք, աղքատությունը նույն իրավիճակում է։ 150 հազար մարդը կազմում է Հայաստանի բնակչության մոտավորապես 5 տոկոսը, այսինքն՝ 5 տոկոսով մշտական սպառողների աճ ունեցանք, որի ժամանակ մանրածախ առևտուրը 3 տոկոսով ավելացավ։ Նշանակում է, որ գնողունակությունը և սպառումը նույնպես անկում է ապրել։ Հետևաբար, սա էլ է մանիպուլ յացիա։ Ծառայությունների ծավալների իրական աճ է տեղի ունեցել, օրինակ՝ խաղային և բանկային ոլորտների հաշվին։ Մարդիկ չեն կարողանում ապրել, անընդհատ սպառողական վարկեր են ձեռքբերում։ Հայաստանի քաղաքացիներին աղքատության տանող ու չարիք ստեղծող ծառայությունների հաշվին ոլորտն աճել է։ Ասում ենք՝ ծառայությունների ծավալը Հայաստանում աճել է, առաջին հայացքից սա լավ է, հետո ավելի մանրամասն ենք ուսումնասիրում, պարզվում է, որ չարիքի հաշվին է աճել, այսինքն՝ ավելի շատ են մեզ աղքատացրել»,հավելում է տնտեսագետը։

Զրույցն ամփոփում ենք Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմով և դրա ազդեցությամբ համաշխարհային տնտեսության և մեր երկրի վրա։ «Հայաստանի համար սա շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն։ Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք, որին ուղղակի ի վիճակի չէ դիմակայել։ Սա շատ լուրջ խնդիր է, հումանիտար տեսանկյունից Հայաստանը, որպես եղբայրական պետություն, պետք է պատրաստ լինի օգնության ձեռք մեկնել, բայց հաջորդ կողմից նախ՝ ներուժ չունենք, ապա և՝ ունենք անպատասխանատու կառավարություն, որը նույնիսկ չի կարողանում կանխատեսել և սցենարների մշակում իրականացնել։ Սա առաջնային վտանգն է։ Երկրորդ վտանգը. Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտուրն իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, այսինքն՝ կունենանք ապրանքների ներկրման դեֆիցիտ, անհրաժեշտ պահանջարկը չենք կարող բավարարել կամ եթե բավարարենք, դա պետք է անենք այլ ճանապարհների միջոցով, իսկ այդ դեպքում կունենանք ապրանքների ինքնարժեքի բավականին բարձր աճ, կարելի է գնաճ կանխատեսել։

Հաջորդը՝ շատ ավելի վտանգավոր է, եթե Հայաստանը որոշի ներկրումները փոխարինել, օրինակ՝ Թուրքիայից ներկրումներով, այն է՝ թուրքական տնտեսությունը մտնի Հայաստանի տնտեսական կյանք, ինչին միշտ դեմ եմ արտահայտվել, դա շատ վտանգավոր եմ համարում։ Արտահանումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտարժույթի պահպանման տեսանկյունից, Հայաստանից արտահանումների նվազումը կարող է հետագայում արտարժույթի վրա ունենալ շատ բացասական ազդեցություն, և դրա բացասական հետևանքներն այս պահին քաոտիկ են և անկառավարելի իրավիճակում են։ Համաշխարհային տնտեսության դեպքում նավթի գների վրա կունենա ազդեցություն։ Որքան հասկանում ենք, Արաբական ծոցի և թերակղզու բոլոր երկրները, կարծես թե, ներքաշվում են գործողությունների մեջ, և Հորմուզի նեղուցի փակում է իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղից դուրս է գալիս համաշխարհային նավթի սպառման, եթե չեմ սխալվում, 20-25 տոկոսը։ Սա բացասական է անդրադառնալու այդ թվում նավթի սակագների վրա։ Ստացվում է, որ ունենալու ենք վառելիքաէներգետիկ անվտանգության խնդիրներ»,եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers