Իրանի ԱԳ նախարար Արաղչին նամակ է հղել միջազգային կազմակերպություններին և աշխարհի արտգործնախարարներին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին՝ կցելով պատճեններ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և աշխարհի տարբեր երկրների արտգործնախարարների համար, որում ներկայացրել է Իրանի դիրքորոշումը՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի նկատմամբ ռազմական ներխուժման ընթացքում կատարած ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ։
«ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ժողովրդի նկատմամբ իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների երկար ցուցակի կողքին՝ քաղաքացիական օբյեկտների, հատկապես դպրոցների, շտապ օգնության կենտրոնների և բնակելի թաղամասերի դիտավորյալ թիրախավորումը՝ միջազգային հումանիտար իրավունքի հիմանական սկզբունքների կոպիտ խախտում է և մարդկային իրավունքների՝ կյանքի իրավունքի կոպտագույն անտեսում։
Որպեսզի կանգնեցվեն այս ագրեսիվ գործողությունները և շարունակվող հանցագործությունները, Իրանը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդին և այլ համապատասխան միջազգային մարմիններին ձեռնարկել անհապաղ, կոնկրետ և արդյունավետ քայլեր՝ դատապարտելու այս հարձակումները, կանխելու հետագա հանցագործությունները և աջակցելու կազմակերպիչների նկատմամբ դատավարության անցկացմանը։ Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս նամակը հրապարակվի որպես Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ»,- գրված է նամակում։
Հետևեք մեզ՝ այստեղ



