Կատարը խփել է իրանական Սու-24 ինքնաթիռ, որսացել է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համապատասխան մարմինների հետ համակարգված համագործակցությամբ, 2026 թվականի մարտի 2-ին Կատարի զինված ուժերը հաջողությամբ խփել են երկրին ուղղված երկու իրանական Սու-24 ինքնաթիռ և որսացել են յոթ բալիստիկ հրթիռ և հինգ անօդաչու թռչող սարք։
Նախարարությունը հաստատել է, որ բոլոր սպառնալիքները չեզոքացվել են անմիջապես հայտնաբերումից հետո, և բոլոր հրթիռները խփվել են նախքան իրենց թիրախներին հասնելը՝ ըստ օպերատիվ պլանների։
Նշվել է, որ Կատարի զինված ուժերը երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու և ցանկացած արտաքին սպառնալիքի հակազդելու լիարժեք կարողություն ունեն։
Նախարարությունը միաժամանակ քաղաքացիներին, բնակիչներին և հյուրերին կոչ է արել պահպանել հանգստություն, խստորեն հետևել պաշտոնական անվտանգության հրահանգներին, խուսափել ասեսկոսեներից և վստահել միայն պաշտոնական ուղիներով տրամադրված տեղեկությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



