Իրանի պատասխան հարվածներից տուժել է Մերձավոր Արևելքի 10 երկիր. ՏԱՍՍ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկա-իսրայելական ռազմական գործողությանը Իրանի պատասխան հարվածներից տուժել են Մերձավոր Արևելքի 10 երկրներ, ներառյալ Իսրայելը, վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները:
Իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներին ենթարկվել են Բահրեյնը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը և Սաուդյան Արաբիան, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները: Իրանի հիմնական գրոհներն ուղղված են եղել հրեական պետության տարածքի դեմ:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Սիրիայի ՀՕՊ ուժերը նույնպես մասնակցել են իրանական հրթիռների հարվածների հակադարձմանը, Դամասկոսի բնակիչները հայտնել են մի քանի պայթյունների մասին: Իրանում հայտարարել են, որ այդ հարձակումներն ուղղված չեն իր հարևանների դեմ, այլ բացառապես ընդդեմ Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների:
Իսրայելը հարված է հասցրել Իրանին փետրվարի 28-ի առավոտյան: Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելու մասին: Խոցվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև տարրական դպրոց Մինաբ քաղաքում:
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին:
Հետևեք մեզ՝ այստեղ



