Ո՞վ կգլխավորի Իրանը այաթոլլա Խամենեիի մահվանից հետո
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի մահվանից հետո CNN հեռուստաալիքը նշել է Իսլամական Հանրապետության ղեկավարի պաշտոնի հինգ հավանական հավակնորդների։
Ամերիկյան հեռուստաալիքի նշած թեկնածուների թվում է այաթոլլա Խամենեիի երկրորդ որդին՝ 56-ամյա Մոջթաբա Խամենեին։
CNN-ի տեղեկություններով՝ Մոջթաբա Խամենեին զգալի ազդեցություն ունի կուլիսների հետևում և ամուր կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)՝ երկրի հզորագույն ռազմական կառույցի, ինչպես նաև նրա «Բասիջ» ստորաբաժանման հետ։
Որպես երկրորդ թեկնածու հեռուստաալիքը նշել է 67-ամյա Ալիռեզա Արաֆիին։
Ըստ հեռուստաալիքի տվյալների, Արաֆին քիչ հայտնի է, բայց հեղինակավոր հոգևորական է՝ պետական հաստատություններում աշխատանքի փորձով, որը նաև եղել է Խամենեիի վստահված անձը։ Ներկայումս նա Փորձագետների խորհրդի (Ասամբլեայի) նախագահի տեղակալն է և ազդեցիկ Պահապանների խորհրդի անդամ, որը զբաղվում է ընտրություններում թեկնածուների և խորհրդարանի կողմից ընդունված օրենքների ստուգմամբ։ Նա նաև ղեկավարում է Իրանի հոգևոր ճեմարանների համակարգը։
Երրորդ հավակնորդը 60-ամյա Մոհամմադ Մեհդի Միրբաղերին է։
Ինչպես նշում է ամերիկյան լրատվամիջոցը, Միրբաղերին անզիջում հոգևորական է և Փորձագետների խորհրդի անդամ, ով ներկայացնում է հոգևոր վերնախավի ամենապահպանողական թևը։
Հաջորդը Իսլամական հեղափոխության հիմնադրի 50-ամյա թոռն է՝ Հասան Խոմեյնին։
Նա Խոմեյնիի դամբարանի պահապանն է, սակայն պետական պաշտոններ չի զբաղեցրել և, ըստ ամենայնի, մեծ ազդեցություն չունի երկրի անվտանգության ապարատի կամ իշխող էլիտայի վրա։ Հայտնի է, որ նա ավելի մեղմ դիրքորոշում ունի, քան իր գործընկերները։
Իրանի ղեկավարի պաշտոնի թեկնածուների ցանկը եզրափակում է Հաշեմ Հոսեյնի Բուշեհրին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա մոտ 70 տարեկան է։
Բուշեհրին բարձրաստիճան հոգևորական է, որը սերտորեն կապված է իշխանության փոխանցման համար պատասխանատու ինստիտուտների հետ, մասնավորապես՝ Փորձագետների խորհրդի, որտեղ նա նախագահի առաջին տեղակալն է։ Ասում են, որ նա մտերիմ է եղել Խամենեիի հետ, սակայն երկրի ներսում մեծ ուշադրություն չի գրավել և հայտնի չէ ԻՀՊԿ-ի հետ սերտ կապերով։
Հետևեք մեզ՝ այստեղ



