Ալիևը ցավակցություն է հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ, սակայն չի դատապարտել նրա սպանությունը
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ։
«Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյիդ Ալի Խամենեիի ողբերգական մահվան լուրը մեզ խորապես վշտացրել է։
Այս ծանր կորստի կապակցությամբ Ձեզ, հանգուցյալի ընտանիքին և Իրանի բարեկամ ժողովրդին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները, մաղթում համբերություն և տոկունություն։
Այաթոլլա Սեյիդ Ալի Խամենեին երկար տարիներ կարևոր դեր է խաղացել իրանական պետության և հասարակության կյանքում, առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իր երկրի քաղաքական և կրոնական կյանքում։ Նրա մահը մեծ կորուստ է Իրանի համար։
Այս դժվարին օրը Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարօրություն», - նշված է ուղերձում։
Հետևեք մեզ՝ այստեղ



