Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անհավանական եմ համարում, բայց այնուամենայնիվ ուզում եմ փոքր ինչ հուսալ, որ այսօր հրավիրած անվտանգության խորհրդի (որտեղ մեծ մասը տեղով մեկ վտանգ են երկրին) նիստում, գոնե նվազագույն պատկերացում ունեցել են, թե ինչ նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են ի հայտ գալիս ՀՀ համար:
Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում, բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով:
Պատերազմը կարող է նաև երկար չտևել, բայց արդեն հասցրել է մասշտաբներ ձեռք բերել և տարածաշրջանի համար նոր իրավիճակ ստեղծել: Կարծում եմ, որ ռեգիոնալ պետությունների միջև փոխհարաբերությունների վերանայման խնդիրներ են առաջանալու՝ այդ թվում նաև անվտանգային, կոմունիկացիոն, էներգետիկ և քաղաքակրթական առումներով:
Մինչ այդ՝ կարևոր հարցեր կան, որոնք Հայաստանը պետք է կարողանա լուծել:
ա) չեզոքության պահպանում
բ) թուրք-ադրբեջանական և այլ շահագրգիռ կողմերից հնարավոր պրովոկացիաները կանխարգելելու պատրաստվածություն
գ) հակամարտող կողմերի տարբեր ծառայությունների և այլ շահերի միջև «հաշիվներ մաքրելու» պլացդարմի չվերածում
դ) հնարավոր փախստականների հոսքերի կառավարում, իսկ քաոտիկ ընթացքի և ծավալի դեպքում՝ կանխարգելում,
ե) պարենային և վառելիքային պաշարների ապահովման հնարավոր հարցերում՝ կանխավ լուծումների նախանշում:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



