Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Սեյրան Օհանյանը խաղաղապահ բրիգադը հետագայում պրոֆեսիոնալ բանակի կերտման հիմքն է համարում

SOCIETY

Հայաստանի խաղաղապահ բրիգադն այն կառույցն է, որը հետագայում հիմք է հանդիսանալու պրոֆեսիոնալ բանակի կերտման համար: Խաղաղապահ բրիգադում ՀՀ ԶՈՒ-ում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միտինգի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Խաղաղապահ ուժերի բրիգադը համալրված է հիմնականում պրոֆեսիոնալ կազմով: Դուք յուրաքանչյուր ուսումնական փուլում պետք է ոչ թե նÕ �րովի սկսեք յուրացնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հայրենյաց պաշտպանի համար, այլ նախկինում ձեռք բերած հմտություններին պետք է ավելացնեք ձեր կարողությունները: Սա նշանակում է, որ խաղաղապահ ուժերի բրիգադն է այն կառույցը, որը հետագայում հիմք է հանդիսանալու պրոֆեսիոնալ բանակի կերտման համար»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրը, այն սպառնալիքները, որոնք գոյություն ունեն, ստիպում են ոչ միայն ձևավորել ազգային անվտանգության երաշխիքներ, այլ նաև միջազգային երաշխիքների համադրմամբ ապահովել անվտանգության համակարգը: «Եվ դա է ստիպում, որ մենք, բացի մեր առջև դրված խնդիրներից, անվտանգության ապահովման առաքելություն ենք իրականացնում նաև երկրագնդի տարբեր հատվածներում: Այդ գործում իր մեծ դերն ու նշանակությունն ունի մեր խաղաղապահ ուժերի բ րիգադը: Տարբեր տարածաշրջաններում խաղաղության և կայունության ապահովման գործում խաղաղապահ բրիգադի ողջ անձնակազմի ներկայացուցիչներն իրենց դրսևորել են որպես բանիմաց զինծառայողներ՝ այդ ամենով բարձր պահելով Հայաստանի և նրա Զինված ուժերի վարկն ու արժանիքները»,- ընդգծեց Օհանյանը:

Սեյրան Օհանյանը օրը խորհրդանշական է համարում այն առումով, որ տարիներ առաջ հենց փետրվարի 15-ին Աֆղանստանից դուրս են բերվել Խորհրդային Միության բոլոր ստորաբաժանումները, որոնք այնտեղ խնդիր էին կատարում: «Բայց այսօր մեր խաղաղապահ ուժերի բրիգադը միացյալ զորախմբերի ու անվտանգություն ապահովող այլ պետությունների ու կառույցների հետ մեկտեղ այնտեղ մեծ առաքելություն է իրականացնում՝ ապահովելով աֆղան ժողովրդի խաղաղությունն ու կայունությունը այդ տարածաշրջանում: Բազմաթիվ անգամ լինելով այն վայրերում, որտեղ ծառայություն են իրականացրել հ այ խաղաղապահները՝ ես միայն հպարտություն եմ զգացել, զգացել եմ, որ ամեն օր, ամեն տարի բարձրանում են հայկական խաղաղապահ ուժերի վարկն ու նշանակությունը, իսկ այդ ամենի հիմքում դուք եք՝ ձեր հրամանատարների հետ միասին»,- դիմելով խաղաղապահներին` եզրափակեց Օհանյանը:

2004թ. փետրվարից հայ խաղաղապահները միացել են ՆԱՏՕ-ի խաղարարար առաքելությանը և հունական, հետագայում` ամերիկյան զինուժերի կազմում առաքելություն իրականացրել Կոսովոյում, 2005 թվականի հունվարից մինչեւ 2008-ի հոկտեմբերը լեհական բազմազգ դիվիզիայի կազմում` Իրաքում, իսկ 2010 թվականի հունվար-փետրվարից` Աֆղանստանում` Գերմանիայի Դաշնության զինված ուժերի կազմում: Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը 2014թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում՝ իտալական հրամանատարության ներքո, խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում: 2015 թվականից Հայաստանը մասնակցում է ՄԱԿ­ի հովանու ներքո Մալիում իրականացվող խաղաղապահ դիտորդական առաքելությանը:

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6