Լավրովը զրուցել է Իրանի արտգործնախարարի հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտաքին գործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Զրույցը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ իրանական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Իրանի արտգործնախարարը իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանի կողմից ձեռնարկված միջոցառումների մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին հակազդելու համար։ Ըստ Թեհրանի՝ վերջիններս կրկին խաթարել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը։
Նա նաև հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ շտապ կարգով նախաձեռնելու մտադրության մասին։ Ռուսաստանի արտգործնախարարը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում, նպաստել ճգնաժամի խաղաղ կարգավորման որոնմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և կողմերի շահերի հավասարակշռության վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



