Նոր հիդրոգելային ծածկույթը սառեցնում է արևային վահանակները և մեծացնում դրանց հզորությունը
ECONOMICSՀոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները մշակել են հիդրոգելային ծածկույթ, որը նախատեսված է արևային վահանակների գերտաքացման դեմ պայքարելու համար։ Մշակման հեղինակներն են Էներգետիկայի և քաղաքացիական ճարտարագիտության ամբիոնի պրոֆեսոր Յան Ջերին և հետազոտող Լյու Ջունվեյը, գրում է ixbt.com–ը։
Ծածկույթը նախատեսված է այսպես կոչված «տաք կետերը»՝ տեղայնացված գերտաքացման տարածքները, որոնք առաջանում են, երբ ֆոտովոլտային մարտկոցները մասնակիորեն ստվերվում են, վերացնելու համար։ Հետազոտությունների համաձայն, այս թերությունը արևային մոդուլների անսարքությունների 22%-ի պատճառն է շահագործման առաջին երեք տարիների ընթացքում։ Ընդ որում ավելի քան 3.3 միլիոն վահանակների վերլուծությունը բացահայտել է ջերմային թերություններ դրանց 36.5%-ում։
Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել ջերմաստիճանի 16 աստիճան Ցելսիուսով նվազում այսդ խնդրահարույց տարածքներում և հզորության 13 տոկոս աճ։ Հետազոտողների հաշվարկների համաձայն այս տեխնոլոգիայի կիրառումը Հոնկոնգի և Սինգապուրի քաղաքային տարածքներում կարող է ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճ համապատասխանաբար 6.5 և 7 տոկոսներով։
Նոր նյութը բաղկացած է բնական պոլիմեր հիդրօքսիէթիլցելյուլոզից և բամբակյա թելից։ Այդ կազմը լուծում է ստանդարտ հիդրոգելներին բնորոշ կծկման և ճաքերի առաջացման խնդիրները։ Ավանդական հիդրոգելները երկարաժամկետ օգտագործման ընթացքում կորցնում են իրենց ծավալի մինչև 46%-ը, մինչդեռ նոր նյութի մոտ այն ոչ ավելի է, քան 34%։ Շենքերում տեղադրված ֆոտովոլտային մոդուլների մեջ ինտեգրվելիս ծածկույթը փոխհատուցում է «տաք կետերում» էներգիայի կորստի մոտավորապես 50%-ը։ Գնահատվող փոխհատուցման ժամկետը 3.2-ից 4.5 տարի է։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



