Փաշինյանական ռեժիմը փակել է ոչ միայն արցախյան էջը, այլև չտեսնելու է տալիս պատմական ոճիրը. Աբրահամյան
BLOGԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«38 տարի առաջ՝ փետրվարի 27–29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ջարդ կազմակերպեցին հայերի նկատմամբ, ինչի հետևանքով ոչ միայն մեծաթիվ զոհեր եղան, այլև հարյուրավոր մարդիկ խոշտանգվեցին, բռնաբարվեցին և ծանր կտտանքների ենթարկվեցին. մի քանի տասնյակ հազար հայեր ստիպված լքեցին իրենց տներն ու բնակավայրերը։
Ադրբեջանական վայրագությունները համակարգված բնույթ էին կրում՝ կազմակերպված խմբեր, զինված հրոսակներ, հայերի բնակարանային հասցեներ և այլն։
Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը մինչև հիմա չի փոխվել։ Ավելին՝ ադրբեջանցիները հպարտանում են իրենց արածով և պարբերաբար սպառնում, որ, եթե կարիքը լինի, նույն կերպ կվարվեն։
Սրան ի պատասխան՝ փաշինյանական ռեժիմը փակել է ոչ միայն արցախյան էջը, այլև չտեսնելու, չլսելու է տալիս պատմական ոճիրը՝ համակերպվելով ադրբեջանական հանցանքների և ատելության դրսևորումների հետ, ինչը հղի է կրկնությամբ ու առավել սարսափելի իրադարձություններով»։



