Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


«Իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը, իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բուն իշխանությունը, այն մարդիկ, որոնք որոշումներ ընդունողներ են, ֆինանսատնտեսական խմբերը, որոնք իրականում ստվերային աջակցություն են ցուցաբերում այս վարչախմբին, և դրսի ուժային կենտրոնները բոլորիցս լավ գիտեն իրական վիճակը, նկատի ունեմ՝ էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում։ Դա արտացոլվում է նաև ժամանակ առ ժամանակ հրապարակվող սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, որոնց համաձայն, իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առավելագույնը 17 տոկոս ձայն է ունեցել վերջին երկու, եթե չասենք՝ երեք տարվա ընթացքում։ Դա արտացոլվում է նաև ՏԻՄ ընտրությունների արդյունքներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք երկրում տիրող նախընտրական տրամադրություններին։

Ընդգծում է՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իրենց էլեկտորալ ռեսուրսը հիմա բավականին սահմանափակվել է։ «Եթե նույնիսկ համարենք, որ իշխանության վարկանիշը կարող է առանձին ընդդիմադիր ուժերից մի փոքր բարձր կամ հավասար լինել, միևնույնն է, դա շատ քիչ է, որպեսզի գործող իշխանությունները կարողանան կրկին ձևավորել իշխանություն։ Մի բան է, երբ ունես 17-18 տոկոս ձայն, վարչական ռեսուրսով, տարբեր հնարքներով, ճնշումներով, վախի մթնոլորտով կարող ես մաքսիմում ունենալ, ասենք, 30 տոկոս, մեկ այլ բան է, երբ պետք է ունենաս «50 տոկոս +1» ձայն։ Իշխանությունը մեկ խնդիր էլ ունի. ըստ էության, դաշնակից որևէ կուսակցության համար պրոբլեմատիկ է անցողիկ շեմը հաղթահարելը։ Կարող է մեկը քիչ թե շատ մոտենա դրան, բայց դա այս պահի դրությամբ միայն տեսականորեն է հնարավոր։ Պնդում եմ, որ 2024 թվականի հունվարից՝ մարզային դպրոցներում կախիչների ակցիայից սկսած, Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական ակումբը նախընտրական քարոզարշավ են սկսել։ «Կախիչների ակցիայով» նա ուզում էր ցույց տալ, թե ով է տան տերը, ցույց տալ, որ ինքը լավն է, բայց իր թիմն է վատը։ Մի շրջան էլ իրավապահ ամբողջ համակարգի ղեկավարներին փոխեց՝ նրանց վրա բարդելով մեղքը, որ կոռուպցիայի դեմ լավ չեն պայքարում և գույքը հետ չեն բերում։ Հետո էլ իր իմիջը փոխեց, սափրվեց, տարբեր տեսակի գլխարկներ կրեց՝ «կեպկայից» անցավ «շլյապային»։ Ի դեպ, ի՞նչ եղավ «Վարչաբենդը»։ Այս ամենով նա փորձում էր հետաքրքիր դառնալ ընտրազանգվածի տարբեր սեգմենտների համար, առաջին հերթին՝ երիտասարդության։ Իրենց իսկ հարցումների համաձայն, որոնք, կարծում եմ, կատարում են հատուկ ծառայությունները և դրսի՝ իրենց աջակցող հայտնի ուժային կենտրոնների ներկայացուցիչները, տեսնում են՝ 18-ից 35 կամ 18-ից 40 տարեկան ընտրազանգվածն իրենց չի ընտրում, ավելին՝ արհամարհանքով է վերաբերվում՝ որպես պարտվողների ու անհաջողակների։ Այսօրվա երիտասարդությունը, ի տարբերություն նախորդ սերունդների, տուն պահող երիտասարդություն է՝ բարձր աշխատավարձով, կրթված լինելով։ Շատ դեպքերում իրենք են ընտանիքում կարծիք ձևավորողը, ոչ թե ավագ սերունդը։ Դա շատ ճակատագրական նշանակություն կարող է ունենալ, որովհետև երիտասարդ, հաջողակ, կրթված սերնդին չես կարող համոզել, որ պարտությունը հաղթանակ է, ասում էր, չէ՞, պարտվեցինք, բայց ձեռք բերեցինք անկախություն։ Մարդկանց մի հատվածի կարող ես սրանով կերակրել, բայց ինքնաբավ, կրթված, լայն աշխարհայացք ունեցող երիտասարդությանը չես կարող լուզերին որպես հաղթող ներկայացնել»,- նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնում է Հայ առաքելական եկեղեցու դեմ կատարվող գործընթացիներին՝ դրանք «ավանտյուրա» կոչելով։ «Դա կարող է «թաղել» ցանկացած քաղաքական ուժի կարիերան։ Բայց նա խրվեց դրա մեջ, քանի որ դրսից կար պատվեր, բացի դա, ամբիցիա՝ Հայաստանում բոլոր ինստիտուտները վերահսկողության տակ վերցնելու։ Նա հիմա, կարծես, հասկացել է, որ չի կարողանում հաղթել, որովհետև Եկեղեցու շուրջ նախ և առաջ պարտվել է քարոզչական պատերազմում։ Սոցիոլոգիան էլ է ցույց տալիս՝ մարդկանց 70-80 տոկոսն աջակցում է Եկեղեցուն։ Հիմա չի սրելու այս պրոցեսը, որովհետև նախընտրական շրջան է սկսվում։ Նա հասկանում է՝ ինչ էլ նախաձեռնում է, իր ռեսուրսները չեն հերիքում։ Եվ այս իրավիճակում մնում է ավանդական եղանակը՝ պետական մակարդակով ընտրակաշառքը։ Ասում էր, որ թոշակները չեն ավելանալու, թոշակառուների ինչի՞ն է պետք այդ գումարը, բայց մեկ էլ մի օր հանկարծ հայտարարում է, որ թոշակներն ավելացնելու է, քանի որ կա նման հնարավորություն։ Ընդ որում, բյուջեում այդ տողը գոյություն չունի, իսկ մեր երկրի օրենքով նման հատկացում անելու պարագայում պետբյուջեում պետք է համապատասխան տողը լինի։ Պետական նախընտրական ընտրակաշառքը հարկատուների վրա արժենալու է տարեկան 200 մլն դոլար։ Ընդ որում՝ ոչ բոլոր թոշակառուներն են 10 հազար դրամով ավելացում ստանալու։ Մինչ սա արված շատ քայլեր էլ նախընտրական տրամաբանության մեջ էին։ Զինվորական ծառայության ժամկետը կրճատեցին, քաղաքապետարանը որոշեց մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել։ Սա սովորական նախընտրական տրամաբանության մեջ է, իշխանությունը, որը բավականին ցածր ռեյտինգ և մրցակցային վիճակ ունի, փորձում է պետական բյուջեի հաշվին փող «լցնել» ընտրողների գրպանները։ Իշխանության համար այս ընտրությունները գոյաբանական կարևորություն ունեն։ Նրանք ամեն ինչի գնալու են, ամեն ինչի ընդունակ են։ Դա տեսնում ենք նաև արտաքին հարաբերություններում։ Առաջին անգամ եմ տեսնում, որ պաշտոնական մակարդակով դիմեն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի, ասենք՝ ԵՄ-ին, և ասեն՝ քանի որ մեր դեմ ինչ-որ մեկը հիբրիդային պատերազմ է սկսել, ընդ որում՝ ռիսկ և տղամարդկություն չունեն ասելու, թե ով է այդ ինչ-որ մեկը, մեզ մոտ ուղարկեք օպերատիվ արձագանքման խումբ, մեզ փող տվեք, որպեսզի պաշտպանվենք։ Երբ հարցնում ես՝ Ռուսաստա՞նն է այդ հիբրիդային պատերազմ իրականացնողը, ասում է՝ չէ, պարզվում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան էլ չեն։ Ի վերջո, հարկատուն, որն իրենց հռչակած հերոսն է, պետք է հասկանա, թե ով է մեր դեմ հիբրիդային պատերազմ վարող այդ թշնամին։ Փաստորեն, Ռուսաստանը չէ, որովհետև հայտարարում են, որ ռազմաբազան չեն հանելու Հայաստանից, Պուտինին էլ շնորհակալություն է հայտնում 2020 թվականին խաղաղություն հաստատելու համար, գնում են Մոսկվա և ծպտուն չեն հանում որևէ հարցի վերաբերյալ։ Ես, օրինակ՝ կասկած ունեմ, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում են Թուրքիան և Ադրբեջանը և Հայաստանում նրանց հովանավորյալները»,-նշում է քաղտեխնոլոգը։

Այս փուլում ընդդիմությունն էլ է շատ ակտիվ սկսել իր նախընտրական պայքարը։ «Ներկայացնում են իրենց ծրագրերը, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն է մարզային հանդիպումներ ունենում։ Ընդդիմությունն էլ իր խնդիրներն ունի, բայց, ի տարբերություն իշխանության, աճի ռեսուրս ունի։ Իշխանությունն ինչ էլ անում է, իր ռեսուրսը վերջին երկու տարվա մեջ հստակորեն չի աճում։ Ընդդիմությունը ներկայացնող նոր ուժերը հնարավորություն ունեն «արթնացնել» ընտրություններին չմասնակցողներին, բավարարել նրանց պահանջները։ Նրանք գտնվում էին իշխանության հայտնի՝ «նախկիններ» և «ներկաներ» նարատիվի ներքո։ Ընտրազանգվածը, որը չէր կողմնորոշվում, թե ում ընտրի, հիմա ունի այլընտրանք։ Գոնե երկու այլընտրանքային ուժ հստակ կա՝ աշխարհաքաղաքական վեկտորից սկսած մինչև սոցիալական քաղաքականություն։ Ցանկացած ճաշակի ընտրություն գոյություն ունի։ Իմ դիտարկմամբ, առնվազն չորս խոշոր բլոկ է ձևավորվել, որոնք հետագայում կարող են ձևավորել իշխանություն, եթե մեկտեղեն իրենց ձայները, այսինքն՝ իրականացնեն այն, ինչ այս իշխանությունը կոչում է «Գյումրի 2»։ Ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը, որին ձայները չեն հերիքի իշխանություն ձևավորել, փորձելու է իր համախոհ և գործընկեր ուժերի հետ իշխանազրկում իրականացնել։ Բոլոր ուժերն ասում են՝ իրենց գլխավոր խնդիրն իշխանազրկումն է։ Իսկ իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը։ Իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը։ Մի նայեք, թե ինչ են խոսում, հայտարարում, դրանք բոլորը քարոզչական քայլեր են։ Բոլոր իշխանությունները, որոնք էլեկտորալ խնդիր ունեն, ասում են՝ մենք «50 տոկոս+1» ձայն ենք հավաքելու։ Նախ և առաջ՝ փորձում են իրենց թիմակիցներին ոգեշնչել, մյուս կողմից էլ՝ գոնե պահպանել իրենց ընտրազանգվածը, տատանվողների մեջ էլ կասկած սերմանել, որ ամեն ինչ որոշված է, «մեր դեմ խաղ չկա»-ն է գործում։ Ընտրական պրոցեսներում մրցակիցներն օգտագործելու են բոլոր մեթոդները։ Իշխանությունները «Գյումրի 2» ասելով՝ ցույց են տալիս իրենց վախն այդ գործընթացի նկատմամբ։ Ընտրողները հասկանում են՝ եթե ընտրությունից հետո անցողիկ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժերը միավորվեցին, նոր իշխանություն կձևավորեն։ Իշխանությունը ցույց է տալիս իր վախերն այդ հնարավորության նկատմամբ։ Մյուս կողմից՝ ունեն կլիշեներ, օրինակ՝ ռուսաստանցի օլիգարխ, Ռոբերտ Քոչարյան և այլն։ Մինչև ընտրություններն անընդհատ ասելու են նույն մտքերը։ Փորձելու են բոլոր ընդդիմադիրներին կապել իրար, բոլորին համոզել, որ սա արտաքին նախագիծ է, և խաղալ ռուսաֆոբիայի վրա։ Սրանք տեխնոլոգիաներ են, որոնք իշխանությունը կիրառելու է։ Բայց ասեմ, որ իրենց համար վնասակար է անընդհատ «Գյումրի 2» սցենարի՝ ընդդիմության միասնական հաղթանակի մասին հիշատակելը։ Մարդիկ համոզվում են, որ ընդդիմադիրները միասնաբար կարող են ունենալ այդ՝ առնվազն «50 տոկոս+1» քվեն»,- եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee