Մալաթիայում կամրջի տակ անձրևի հետևանքով ստեղծվել է «լճակ»
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 27-ին, հերթական անգամ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հորդառատ անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածում, կամրջի տակ, որը նաև ճանապարհը կապում է Իսակովի պողոտայի հետ ամբողջությամբ վերածվել է «Վենետիկի»։
Արդեն 2 ժամ է փրկարարներները պոմպով փորձում են ջուրը մղել անվտանգ վայր։
Տասից ավելի վարորդներ փրկարարների հետ արհեստական լճակում հայտնաբերել են իրենց ավտոմեքենաների վրայից ընկած համարանիշները, սակայն մի քանիսն էլ սպասում են մինչև ջուրը ցամաքի, որպեսզի համարանիշները գտնեն։
Ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից տարածքում ոչ ոք չկա։
Հետևեք մեզ՝ այստեղ



