Համակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգը
SOCIETYԱյսօր կայացավ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի հերթական ժողովը, որի ընթացքում քննարկվեցին կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք ընթացիկ և ռազմավարական հարցեր։
Օրակարգը ներկայացրեց Ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։
Քննարկման առանցքային թեմաներից էր Ասոցիացիայի գործունեության շրջանակների ընդլայնման անհրաժեշտությունը՝ պայմանավորված ոլորտում ընթացող գործընթացներով և կազմակերպության առջև դրված նոր մարտահրավերներով։ Անդրադարձ կատարվեց նաև աշխատանքների ծավալի և ծանրաբեռնվածության աճով պայմանավորված անդամավճարների չափի վերանայման հարցին։
Նիստի ընթացքում մասնակիցները քննարկեցին նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ նախաձեռնություններ՝ կարևորելով համակարգված, նպատակային և երկարաժամկետ զարգացմանը միտված աշխատանքի շարունակականությունը։
Օրակարգի կարևոր թեմաներից էր միջազգային համագործակցության ընդլայնումը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման և կլիմայական փոփոխությունների ավագ խորհրդատու Լուսինե Մանուչարյանը ներկայացրեց անցյալ տարի Լոնդոնում կայացած համաշխարհային Mining ֆորումում Հայաստանի Հանրապետության և Ասոցիացիայի մասնակցության արդյունքները։
Նրա խոսքով՝ միջազգային հարթակում ներկայացվածությունը կարևոր քայլ էր կազմակերպության դիրքերի ամրապնդման, ինչպես նաև ոլորտային համագործակցության հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։ Նա նախաձեռնությունը գնահատեց որպես հաջողված և նշանակալի՝ ընդգծելով նաև բիզնեսի և կառավարության միջև կապերի ամրապնդման կարևորությունը։
Քննարկվեց նաև այս տարի Հայաստանում նախատեսվող «COP17» համաժողովին մասնակցության և ակտիվ ներգրավվածության հարցը։ Նշվեց, որ Ասոցիացիան շահագրգռված է գործընթացին մասնակցելու և ոլորտի պատշաճ ներկայացվածությունն ապահովելու հարցում։ Այդ ուղղությամբ արդեն իրականացվում են կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներ։
Հարկ է նշել, որ ժողովին հեռավար ձևաչափով միացել էին նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք հանդես եկան կարծիքներով և հարցադրումներով, ստացան անհրաժեշտ պարզաբանումներ, ինչի շնորհիվ քննարկումներն անցան կառուցողական և ընդգրկուն մթնոլորտում։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...
5
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference



