Ինչպես է առաջանում այդ անիծյալ կրծքագեղձի քացղկեղը․ տեղեկատու
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրծքագեղձի քաղկեղը աշխարհում կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղային հիվանդություններից է և շարունակում է մնալ հանրային առողջապահության լուրջ խնդիր։ Թեև բժշկությունը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել ախտորոշման և բուժման ոլորտում, հիվանդության առաջացման մեխանիզմները դեռևս ամբողջությամբ բացահայտված չեն։ Այնուամենայնիվ, մասնագետները նշում են մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել կրծքագեղձի քաղկեղի զարգացմանը։
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում
Կրծքագեղձի քաղկեղը սկսվում է այն պահին, երբ կրծքագեղձի բջիջներից մեկը ենթարկվում է գենետիկ փոփոխության (մուտացիայի) և սկսում է անվերահսկելի բազմանալ։ Այդ բջիջները ժամանակի ընթացքում կարող են ձևավորել ուռուցք և տարածվել հարակից հյուսվածքների կամ այլ օրգանների վրա։
Գենետիկ և ժառանգական գործոններ
Կրծքագեղձի քաղկեղի որոշ դեպքերում մեծ դեր ունի ժառանգականությունը։ Եթե ընտանիքում եղել են այս հիվանդությամբ տառապող մայր, քույր կամ տատ, ապա ռիսկը կարող է զգալիորեն բարձրանալ։ Սակայն մասնագետները շեշտում են՝ հիվանդների մեծ մասը չունի ընտանեկան պատմություն, ինչը նշանակում է, որ քաղցկեղը կարող է առաջանալ նաև առանց ժառանգական նախադրյալների։
Հորմոնալ ազդեցություն
Կանանց սեռական հորմոնները՝ հատկապես էստրոգենը, կարևոր դեր են խաղում կրծքագեղձի քաղկեղի զարգացման մեջ։ Վաղ առաջին դաշտան, ուշ դաշտանադադար, հղիությունների բացակայություն կամ ուշ տարիքում առաջին ծննդաբերությունը կարող են երկարացնել հորմոնների ազդեցության ժամանակահատվածը և բարձրացնել հիվանդության ռիսկը։
Կենսակերպ և շրջակա միջավայր
Անառողջ սննդակարգը, ավելորդ քաշը, ֆիզիկական ակտիվության պակասը, ալկոհոլի օգտագործումը և ծխելը համարվում են կարևոր ռիսկի գործոններ։ Բացի այդ, որոշ հետազոտություններ կապ են գտնում շրջակա միջավայրի աղտոտման, քիմիական նյութերի և ճառագայթման հետ։
Տարիքային գործոն
Տարիքի հետ կրծքագեղձի քաղկեղի առաջացման հավանականությունը մեծանում է։ Հիվանդությունը առավել հաճախ ախտորոշվում է 50 տարեկանից բարձր կանանց շրջանում, սակայն այն կարող է հանդիպել նաև երիտասարդների մոտ։
Ինչու է վաղ հայտնաբերումը կարևոր
Մասնագետները ընդգծում են, որ կրծքագեղձի քաղկեղը վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում բուժման արդյունավետությունը զգալիորեն բարձր է։ Ինքնազննման սովորույթը, պարբերական բժշկական հետազոտությունները և բժշկի ժամանակին դիմելը կարող են փրկել կյանքեր։
Կրծքագեղձի քաղցկեղը մեկ կոնկրետ պատճառ չունի․ այն ձևավորվում է մի շարք գործոնների համադրության արդյունքում։ Իրազեկվածությունը, առողջ կենսակերպը և կանխարգելիչ քայլերը մնում են հիվանդության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցները։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը
Հետևեք մեզ՝ այստեղ



