Yerevan, 23.July.2026,
00
:
00
BREAKING


Իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներն ու դրանց հետևանքները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարվա սկզբից բավական լարված իրադրություն է Մերձավոր Արևելքում, որը կապված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով։ Եվ բոլորը շունչները պահած սպասում են իրադարձությունների զարգացմանը, որը կարող է հանգուցալուծվել ինչպես Իրանի ու ԱՄՆ-ի միջև գործարքով ու համաձայնության կայացմամբ, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածներ հասցնելով։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ ամերիկյան ուժերի կողմից Իրանին հարվածելու դեպքում ոչ միայն Իրանի շուրջ առկա դասավորությունը, այլև ամբողջ տարածաշրջանում անվտանգության, քաղաքական, տնտեսական և ռազմավարական կառուցակարգերն ու հարթակներն են փոխվելու՝ ստեղծելով նոր սպառնալիքների շարք։ Ուստի, այսպիսի սցենարի դեպքում առաջ եկող վտանգները պետք է դիտարկվեն մի քանի փոխկապակցված հարթության վրա, որոնք ներառում են ռազմական, քաղաքական, դիվանագիտական, էներգետիկ ու միգրացիոն գործոնները։

Առաջինն այն է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունների հնարավորությունը տեսականորեն տանում է տարածաշրջանային պատերազմի մեծ հավանականության։ Թեև Իրանի ռազմական ներուժը և տարածաշրջանային կապերը տարբերվում են Իրաքի կամ Աֆղանստանի նախադեպերից, սակայն ԱՄՆ-ը միջնաժամկետ կտրվածքով ունի անհրաժեշտ ներուժ՝ զգալիորեն վնասելու Իրանի ռազմական ենթակառուցվածքները։ Սակայն Իրանը տեխնոլոգիական մակարդակով շատ տարբեր է ինչպես Աֆղանստանից, այնպես էլ Իրաքից, ու տարիների ընթացքում ձեռք է բերել բավական ռազմական ներուժ ու ենթակառուցվածքներ՝ հատկապես հրթիռային և դրոնային տեխնոլոգիաների մասով։ Իրանը ոչ միայն ահռելի տարածք է զբաղեցնում, այլև իրանական ազդեցությունը տարածվում է տարածաշրջանային տարբեր ուղղություններով՝ ընդհուպ Հեզբոլլահի, հութիների և Իրաքի շիա աշխարհազորայինների վրա, և, ըստ այդմ, բախումները կարող են արագորեն տարածվել Սիրիայից մինչև Եմեն ու Միջերկրականի ծովափնյա գոտիներ։ Իսկ այսպիսի դասավորությունը իր մեջ կրում է նաև տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը, որը կարող է ներառել նաև այլ պետությունների՝ Իսրայելից մինչև Սաուդյան Արաբիա։ Նման իրավիճակում էներգետիկ ցնցումները համաշխարհային մակարդակում կդառնան անխուսափելի՝ տնտեսական առումով ազդեցություն ունենալով նաև հեռավոր տարածաշրջանների վրա։

Իսկ Հայաստանը, լինելով Իրանի անմիջական հյուսիսային հարևանը, մի շարք մեծ ռազմավարական խնդիրների առջև կկանգնի, որոնց մասին մեր հանրային տիրույթում, չգիտես ինչու, չի խոսվում։ Առաջին խնդիրը վերջին տարիներին ձևավորված հայ-իրանական էներգետիկ և կոմունիկացիոն կապերի պահպանումն է։ Իրանում ռազմական բախումը կարող է խոչընդոտներ ստեղծել Հայաստանի՝ հարավային ուղղությամբ տարածվող կոմունիկացիաների և ենթակառուցվածքների համար, ինչը ներկայում օգտագործվում է Իրանի հետ սերտ փոխհամագործակցության դաշտ ստեղծելու համար։ Հնարավոր է, որ նաև ժամանակավորապես փակվեն անցակետերը՝ զրկելով Հայաստանը կենսական կարևորության բեռների ու էներգակիրների մի զգալի մասից։

Միևնույն ժամանակ, Իրանի թուլացման հետևանքով Հարավային Կովկասում բացարձակապես նոր ուժային հավասարակշռություն կարող է ստեղծվել, որի արդյունքում մեր տարածաշրջանում կարող է էլ առավել աճել Թուրքիայի՝ առանց այն էլ մեծացած ազդեցությունը։ Եվ այս իրավիճակը կազդի նաև Հայաստանի խոցելիության վրա, քանի որ տարիներ շարունակ տնտեսության համար անհրաժեշտ որոշ հավել յալ բեռներ ու ապրանքային հոսքեր կախված են հենց հարավից եկող ուղիներից, որոնք թուլացնում էին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից երկարաժամկետ շրջափակման ազդեցությունը։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնամասշտաբ բախումների դեպքում տարածաշրջանի ազգաբնակչության խոշոր տեղաշարժերի ռիսկ կա։ Իրանից մեծ քանակությամբ փախստականների հոսքը, ըստ ամենայնի, հիմնականում ուղղվելու է դեպի ավելի ապահով երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստան։ Իսկ այդ մարդկանց ինտեգրումը և ժամանակավոր ապաստարանում պահելը դժվար կլինի լուծել փոքր ռեսուրսներով մեր երկրի համար։ Հաշվի առնելով Հայաստանում առկա էներգետիկ, սոցիալական և ֆինանսական հնարավորությունները՝ մեծ թվով փախստականների հոսքը կարող է ավելի խորացնել սոցիալ-քաղաքական բևեռացումը երկրի ներսում, ինչպես նաև դառնալ ուժեղացնող քաղաքական գործիք տարբեր ուժերի ձեռքում։

Այս ամենի հետ մեկտեղ օրակարգային է դառնում նաև Հայաստանի արտաքին քաղաքականության ճկունության հարցը։ ԻրանԱՄՆ հակամարտության սրումը սահմանափակում է Երևանի արտաքին հարաբերությունների ռադիուսը։ Ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի, որոնք չնայած որոշակի վերապահումներով աջակցում են արևմտյան ռազմավարությանը, Հայաստանը մեծապես կախված է Իրանի հետ փոխգործակցությունից և հենց հարավային ուղղության վրա նրա ստեղծած հնարավորություններից ու կայունացնող, հակակշռող ազդեցությունից։

Հարկ է դիտարկել նաև այն հանգամանքը, որ Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից հարձակումները կարող են առաջացնել լայն սրացումներ, որոնք կարող են արտահայտվել նաև ամերիկա-ռուսական ու ամերիկա-չինական մրցակցության նոր բռնկումների տեսքով։ Նման իրավիճակում Ռուսաստանը, բնականաբար, հանդես կգա ի աջակցություն Իրանի, քանի որ Թեհրանի ազդեցության անկումը պայմաններ է ստեղծում նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ՌԴ-ի ազդեցության թուլացման համար։ Իսկ Չինաստանը, լինելով Իրանի տնտեսական խոշորագույն գործընկերը, միանշանակ պաշտպանելու է իր տնտեսական և էներգետիկ շահերը։ Որպես բազմաբևեռ աշխարհակարգի դերակատարներ՝ Ռուսաստանը և Չինաստանը ձգտել ու ձգտելու են պահպանել իրանական գործոնի առկայությունը։ Պատահական չէ, որ այս փուլում մեծ քանակությամբ չվերթներ են տեղի ունենում Ռուսաստանից ու հատկապես Չինաստանից դեպի Իրան։

Ուստի, ռազմական էսկալացիայի պարագայում Հայաստանը կարող է բախվել արտաքին ներգործության բազմաթիվ փորձերի, որոնք ունեն ներքին խառնակչության կամ անկայունություն հրահրելու ներուժ՝ հաշվի առնելով երկրի ներքին բարդ, բազմակողմանի տնտեսական և քաղաքական մարտահրավերները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook