Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է մնացել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղի հայտացուցակից
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է մնացել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղի հայտացուցակից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա ֆրանսիացին փետրվարի 24-ին ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել թիմի մարզումը՝ դեկտեմբերին վնասած ծնկի հատվածում ցավեր զգալու պատճառով։
«Ռեալն» ու «Բենֆիկան» Չեմպիոնների լիգայի անցումային փուլի պատասխան խաղում կմրցեն չորեքշաբթի՝ փետրվարի 25-ին։ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել էր փետրվարի 17-ին Լիսաբոնում և ավարտվել 1:0 հաշվով՝ հօգուտ «արքայական ակումբի»։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



