Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


«Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հ. Պարոնյանի անվան թատրոնում կայացավ «Բլոկադա» ներկայացման պրեմիերան։ Ծանր ու պատասխանատու թեման բեմ բարձրացնելուց առաջ ստեղծագործական թիմը հստակ գիտակցել է իր առջև դրված խնդրի լրջությունը՝ խոսել ցավի, պարտության ընդունման և հույսի վերագտնման մասին։

«Բլոկադա» ներկայացումը նեղության ու դժվարության մեջ հայտնված մարդկանց սիրո պատմությունն է: Սեր՝ միմյամց ու հայրենիքի հանդեպ:

Գլխավոր հերոսներին մարմնավորում են Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Մարիամ Ալեքսանյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պրոդյուսերները՝ Արմեն Պետրոսյանը և Սոֆիա Ղուլյանը, պիեսի հեղինակ՝ Անի Մաղաքյան։ 

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման պրեմիերային, զրուցել դերասանների և ռեժիսորի հետ:

Բեմադրող ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի խոսքով՝ ներկայացման գաղափարը պատկանում է Արմեն Պետրոսյանին.

«Միշտ Արմենին ասում էի՝ պետք է այնպիսի բան անենք, որ թատրոններում դեռ չեն անդրադարձել։ Ամեն ինչ շատ արագ ընթացավ։ Թեման չափազանց ծանր ու պատասխանատու է։ Իմ անձնական կարծիքն է՝ քաղցկեղով հիվանդներին բժիշկները խորհուրդ են տալիս նախ ընդունել հիվանդությունը․ եթե ընդունում ես, կարողանում ես պայքարել։ Չեմ ուզում կտրուկ զուգահեռներ անցկացնել, բայց եթե մի քիչ խորանանք, նմանություն կա․ նախ պետք է ընդունենք, որ պարտվել ենք, հետո հասկանանք՝ ինչու այդպես եղավ։ Եթե դա հասկանանք, առջևում դեռ շատ հաղթանակներ կունենանք»։

Ռեժիսորի խոսքով՝ իրենց գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր.

«Մեր նպատակը մեր ժողովրդին հույս տալն էր, և կարծում եմ՝ ինչ-որ տեղ դա ստացվեց։ Այդ զգացումը պարզ երևում էր դահլիճի արձագանքից»։

Դերասանուհի Մարջան Ավետիսյանի համար կերպարը ոչ միայն մասնագիտական, այլև անձնական պատասխանատվություն էր. «Պատասխանատվությունը մեծ էր․ արցախահայության մեծ մասն այսօր ապրում է Հայաստանում, և կերպարը պետք է համարժեք լիներ՝ լիներ այն կինը, որը հենց իրենց ներսից է դուրս եկել։ Ես մի քանի ամիս ապրել եմ Արցախում՝ ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Թեպետ հաճախ չեմ եղել այնտեղ, բայց արցախցիների հետ շփվել եմ և հատուկ սեր ունեմ նրանց հանդեպ։ Առհասարակ շատ եմ սիրում տարբեր բարբառներով խոսող մարդկանց»։

Դերասանուհին նշում է, որ արցախյան բարբառը բավական բարդ է, քանի որ ունի տարբեր խոսվածքներ։

«Ինձ հոգեհարազատ էր այդ բարբառը, և, երևի, հենց այդ սիրո շնորհիվ կարողացա ստեղծել հերոսուհուս կերպարը։ Իհարկե, լարվածություն կար։ Մեզ հետ աշխատել է նաև Տոմա Պետրոսյանը, մեր Վաչեի կինը՝ Սրբուկը, որը Հադրութից է։ Հետո հասկացանք, որ պետք է խոսենք Ստեփանակերտի բարբառով, որպեսզի տարբերությունները մեծ չլինեն։ Դժվարությունն այն էր, որ որոշ բառեր ասում էի Հադրութի խոսվածքով, բայց հուսով եմ՝ դա չի խանգարել»։

Դերասանուհին նշում է, որ էմոցիոնալ առումով փորձերի ընթացքում չէր զսպում իրեն. «Փորձում էի տեղիք տալ էմոցիաներիս։ Պետք է կարողանաս այնպես զսպել, որ կարողանաս խոսել։ Եթե չես խոսում, կարելի է նաև չզսպել։ Փորձերի ընթացքում մոտ մեկ ամիս չէի զսպում»։

Դերասան Շանթ Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացման փորձաշրջանը չափազանց հուզիչ էր ամբողջ թիմի համար.

«Ընդհանուր փորձերը մեզ համար շատ դժվար ու հուզիչ էին։ Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ անտարբեր դառնալը շատ հեշտ է։ Կարծում եմ՝ այս թեման մեր հիշողության մասին է՝ չմոռանալ, չցավեցնել, այլ պարզապես հասկանալ, թե ինչի միջով ենք անցել։ Այն մարդիկ, ովքեր կտրված էին աշխարհից, ինչ ապրումներ ու կամք են ունեցել իրենց հողին ամուր մնալու համար։ Սակայն ճակատագիրն այլ կերպ տնօրինվեց»։

Դերասանի համոզմամբ՝ պատմությունը դեռ ավարտված չէ.

«Կարծում եմ՝ այդ ամենը դեռ կշտկվի, և մարդիկ, ովքեր լքել են իրենց օրրանը, կվերադառնան իրենց օջախներ»,- ամփոփեց դերասանը:

Ներկայացման առաջիկա ցուցադրությունները կկայանան մարտի 18-ին և 19-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, իսկ մայիսի 3-ին այն կներկայացվի նաև Միացյալ Նահանգներում։

 

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool