Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում ապաստանի իրավունքի համար դիմել են Սիրիայի, Ուկրայինայի, աֆրիկյան երկրների, Թուրքիայի քաղաքացիները

INTERNATIONAL NEWS

Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար Միգրացիոն պետական ծառայություն 2015 թ-ին ներկայացվել է 314 դիմում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով, հիմնականում դիմում են Սիրիայի, Ուկրաինայի, աֆրիկյան երկրների, Իրանի, Թուրքիայի քաղաքացիները: Յուրաքանչյուր դեպքի համար մանրամասն ուսումնասիրություն է կատարվում:

«Ստացված դիմումներից 205-ին դրական պատասխան ենք տվել: Ասեմ, որ հիմնականում սիրիացիների դեպքում, գրեթե բոլորին շնորհում ենք ապաստանի իրավունք: Ի դեպ, Հայաստան եկած սիրիահայերի շատ քիչ տոկոսն է մեզ դիմում: Գերակշիռ մասը չի դիմում: Սիրիայի պատերազմի սկզբից ի վեր, մեզ դիմած սիրիահայերի ընդհանուր թիվը գրեթե հազար է, բայց Հայաստան եկածների թիվը 17 հազար է»,-ասաց Գագիկ Եգանյանը` նշելով, որ Հայաստան եկած սիրիահայերի հետ հիմնական աշխատող պետական մարմինը Սփյուռքի նախարարությունն է:

Վերջին երկու տարիների ընթացքում ապաստանի իրավունք ստանալու համար Միգրացիոն պետական ծառայությունը Ուրկաինայի քաղաքացիներից ստացել է 216 դիմում: Դիմողները հիմնականում հայեր են, կան խառը ամուսնությունների ընտանիքներ: Շատ քիչ տոկոս են կազմում ոչ հայկական ծագում ունեցող ընտանիքները:

«Մենք ապաստան տրամադրող մարմին ենք, դա նշանակում է, որ նախ անձին իրավունք ենք տալիս օրինական բնակվել Հայաստանի տարածքում: Երկրորդը, ապաստան տրամադրելով, մենք երաշխավորում ենք, որ իր կամքից անկախ նրան չենք վերադարձնի ծագման երկիր: Այսինքն` արդեն պաշտպանեցինք նրան: Երրորդը` ապաստան ստացած անձին տրվում են սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքներ: Շատերը ապաստանը շփոթում են ֆիզիկական կացարանի հետ: Դա կապված է ընդունող պետության հնարավորությունների հետ»,-ասաց Գագիկ Եգանյանը:

Արդյո՞ք սիրիահայերի հարցը բավարար չափով ներկայացվում է միջազգային հարթակներում` անհրաժեշտ ֆինանսական օգնություն ստանալու համար: Հարցին ի պատասխան, Գագիկ Եգանյանը նշեց, որ միանշանակ պատշաճ կարգով ներկայացվում է:

«Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիներն ունեն Հայաստանում պաշտանություն գտնելու երեք ուղի` քաղաքացիության ձեռբերում, հատուկ կարգավիճակի կամ փախստականի կարգավիճակի շնորհում: Մենք երբ հարցը ներկայացնում ենք, ասում ենք, որ տարբերություն չկա ինչ կարգավիճակ են ընտրել, բոլորի խնդիրները նույնն են: Հայաստանը Եվրոպայում 1000 բնակչի հաշվով ամենամեծ թվով սիրիացի փախստական ընդունած 3-րդ երկիրն է: Մենք այդ մասին հնչեցնում ենք առիթների դեպքում»,-ավելացրեց Գագիկ Եգանյանը` նշելով, որ ՄԱԿ-ից, ինչպես նաև միջազգային, բարեսիրական այլ կազմակերպությու ններից աջակցություն ստացվում է: Այլ հարց է, որ ակնկալված գումարները չեն ստացվում, դրա հետ մեկտեղ էլ ՄԱԿ-ի բյուջեն է կրճատվում: Սիրիայի հարցով վերջերս տեղի ունեցած դոնորների համաժողովից դրական լուրեր են ստացվել, զգալի գումար է հանգանակվել:

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network