«Առանք էս ալյուրը, մի օր հետո որոշեցինք թխվածք պատրաստել, բայց բացեցինք և մեջը հայտնաբերեցինք այս բանը». ի՞նչ է գտել քաղաքացին «MAKFA» ալյուրի տուփի մեջ (լուսանկարներ)
PHOTO
Shamshyan.com–ը գրում է.
Փետրվարի 13-ին, SHAMSHYAN.com-ին են դիմել մեր ընթերցողները և հայտնել, որ Հրազդան քաղաքում գործող համանուն սուպերմարկետից գնել են «MAKFA» ալյուր:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գնողը ասում էր. ««Հրազդան» սուպերմարկետից առանք էս ալյուրը, մի օր հետո որոշեցինք թխվածք պատրաստել: Բացեցինք ալյուրը և մեջը հայտնաբերեցինք այս բանը: Անմիջապես գնացինք սուպերմարկետ, որտեղ ճիշտ է` մեզ սիրալիր ընդունեցին, բայց պատասխանեցին, որ դա իրեց մեղքը չէ (ինչը բնական է), պատասխանատուն նա է, ով ապրանքը բերել է: Նրանք հորդորում էին, որպեսզի աղմուկ չբաձրացնենք, ասելով, թե մենք կարող ենք դա հետ վերցնել, ձեզ տալ նորը: ճիշտն ասած, մեզ համար կարևորը ոչ թե նորը վերցնել էր, այլ որպեսզի պատկան մամինները հետևողական լինեն, որպեսզի կանխվի հետագայում սպառողներին նման տհաճ անակնկալներ պատճառելը: Ալյուրի մեջ հայտնաբերվածը ինչ է` չգիտենք, բայց որ այն տհաճ զգացուղություն է պատճառել մեզ, դա հաստատ է: Երևի պատկան մարմինները, տվյալ դեպքում` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, հետամուտ կլինեն, որպեսզի հակահիգիենիկ պայմաններում սնունդ չմատակարարվի ազգաբնակչությանը»:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




















































