Մահացել է օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից հայտնում են, որ կյանքից հեռացել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեծարելի խորհրդանիշը՝ Ակադեմիական երգեցողության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Օլգա Ալեքսանդրի Գաբայանը։
«Նա հայ օպերային արվեստի բարձունքը գագաթում անփոխարինելի պահող մարմնացում էր։ Բեմական կյանքին զուգահեռ ու հատկապես դրանից հետո Օլգա Գաբայանի տաղանդն արտահայտվել է մանկավարժական գործում։ Երևանյան կոնսերվատորիայում տասնյակ տարիների նվիրումը նրա համար ապրեցնող ուժ էր, իսկ սաների հաջողությունները՝ մասնագիտական աշխատանքի, վեհանձն «Գաբայանական դպրոցի» ամենախոսուն վկայությունն էր։
Հարազատ ամբիոնում առանձնահատուկ էր սերն ու հարգանքը այսպիսի ավագի հանդեպ․ օրեր առաջ՝ փետրվարի 16-ին Ակադեմիական երգեցողություն ամբիոնի լավագույնների հաշվետու համերգը նվիրված էր սիրելի ուսուցչին, հոբելյանի առթիվ նրան էր շնորհել կոնսերվատորիայի պատվավոր մեդալը։ Իր ծննդյան օրը նա վերջին անգամ էր ոտք դնելու հարազատ դասարան․․․
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Օլգա Գաբայանի հարազատներին, բոլոր տարիների սաներին, գործընկերներին ու արվեստի երկրպագուներին»,- նշում են պետական կոնսերվատորիայից։
Հետևեք մեզ՝ այստեղ



