Բախվել են պայմանագրային զինծառայողների «Nissan March»-ը և «Mercedes»-ը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Վահագն Բ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Դավիթ Ա․-ին օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Գևորգյանը և կրտսեր պարեկ Վաղարշակ Յազիչյանը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայողներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



