Ինչպե՞ս են Սևան-Երևան երթուղայինի վթարից տուժած քաղաքացիները
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր առավոտյան MediaHub-ը գրել էր, որ վթարի է ենթարկվել Սևան-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը։
Դեպքի առնչությամբ քիչ առաջ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՃՏՊ է եղել Երևան-Աբովյան ճանապարհին․ երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
«Փետրվարի 23-ին՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։
Առողջապահության նախարարությունից MediaHub-ին հայտնեցին, որ տուժած երեք քաղաքացիներն էլ ԲԿ-ներում բուժօգնություն են ստացել, զննումներ են անցել և քիչ հետո դուրս են գրվելու հիվանդանոցից։ «Քերծվածքներ են եղել, երեք քաղաքացիներին էլ բուժօգնություն է ցուցաբերվել, հիմա դուրս են գրվում։ Լուրջ բան չկա, երեքի վիճակն էլ բավարար է»,- նշեցին առողջապահության նախարարությունից։
Հետևեք մեզ՝ այստեղ



