Իրանը Ռուսաստանի հետ 500 միլիոն եվրոյի գաղտնի ռազմական համաձայնագիր է կնքել. Financial Times
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը Ռուսաստանի հետ 500 միլիոն եվրոյի գաղտնի գործարք է կնքել ժամանակակից «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ գնելու համար. սա Իսրայելի հետ անցյալ տարվա պատերազմից հետո հակաօդային պաշտպանությունը վերականգնելուն ուղղված ամենանշանակալի ջանքերից է։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Ըստ ռուսաստանյան փաստաթղթերի, որոնց ծանոթացել է պարբերականը, և գործարքի մանրամասներին տեղյակ մի քանի աղբյուրների՝ դեկտեմբերին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը Ռուսաստանին պարտավորեցնում է երեք տարվա ընթացքում (2027-ից 2029 թթ.) մատակարարել 500 «Վերբա» դյուրակիր արձակման կայանք և 2500 «9Մ336» հրթիռ։
«Վերբան» ռուսաստանյան ամենաարդիական զենիթահրթիռային համալիրներից է՝ ինֆրակարմիր ինքնանշանառմամբ դյուրակիր համակարգ, որն ընդունակ է խոցել թևավոր հրթիռներ, ցածր թռչող ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Իրանա-ռուսաստանյան գործարքի մանրամասների արտահոսքը տեղի է ունեցել հենց այն պահին, երբ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ամերիկյան հսկայական զինված ուժեր է կուտակել՝ Թեհրանին սպառնալով հարվածներ հասցնել, եթե վերջինս չընդունի իր միջուկային ծրագրի սահմանափակումները։
Աղբյուրը հայտնել է, որ որոշակի քանակությամբ համակարգեր կարող են Իրան մատակարարվել ժամկետից շուտ։
Financial Times-ը հայտնում է, որ Թեհրանն այս համակարգերի համար պաշտոնապես հարցում էր ուղարկել անցյալ տարվա հուլիսին՝ 12-օրյա հակամարտության ավարտից ընդամենը մի քանի օր անց։
Հետևեք մեզ՝ այստեղ



