Ողջ համացանցը քննարկում է այս աղջկա որովայնը. տեսնելով այն՝ կհասկանաք, թե ինչու (լուսանկարներ)
PHOTO
Blognews.am-ը գրում է.
Շատ կանայք և աղջիկներ գտնվում են այսպես կոչված գեղեցկության իդեալների ճնշման տակ: Եվ չնայած, որ յուրաքանչյուր մարդ իր ճաշակն ունի, իսկ գեղեցկությունը կարող է արտահայտվել տարբեր կերպ, զանգվածային տեղեկատվությունները պարտադրում են բոլորին թոփ-մոդելների չափանիշները:
Ավելին, հագուստ արտադրողներն ի սկզբանե կարում են իրենց ապրանքատեսակները շատ նիհարների համար: Այդ պատճառով էլ, միևնույն հագուստի մեծ չափսերը մի փոքր «գեր» աղջիկների կամ կանաց վրա բոլորովին այլ տեսք են ունենում և գեղեցիկ չեն նայվում՝ ստիպելով նրանց բարդույթավորվել իրենց արտաքինի պատճառով:
Բարեբախտաբար, նման կերպ ոչ բոլորն են վարվում: Օրինակ, ամերիկայան Aerie ներքնազգեստ արտադրող կազմակերպությունը որոշել է լսել սովորական, հասարակ կանանց կարծիքը: Այդ պատճառով էլ, նրանց մոդելավորողները մշակել են ներքնազգեստի հատուկ հավաքածու, որոնք պետք է ընդգծեն փարթամ կառուցվածք ունեցող կանանց գեղեցկությունը:
Նոր բրենդի գովազդային դեմք է ընդրվել պլյուս չափսի մոդել Բարբի Ֆերրեյրան: Այս աղջիկն ակտիվորեն պայքարում է այն մոդելների իրավունքների համար, ովքեր վտանգել են իրենց առողջությունը հյուծիչ, ուժասպառ անող դիետաների պատճառով:
Aerie-ի հետ պայմանագիրը Բարբի Ֆերրեյրային շատ հանրահայտ է դարձրել: Եվ նա որոշել է դրանից 100%-ով օգտվել: Բարբին ակտիվորեն քարոզում է հասարակ կանանց գեղեցկությունը: Ճիշտ է, դրա պատճառով նա շատ թշնամիներ է ձեռք բերել:
«Երբ իմ նկարներն առաջին անգամ հրապարակվեցին Aerie-ի կայքէջում, դրանց տակ իսկական բանավեճ էր սկսվել: Թվում էր, թե համացանցի յուրաքանչյուր օգտատեր մեկնաբանություն էր թողել նկարներիս տակ: Իհարկե, իմ հասցեին բազմաթիվ վատ խոսքեր և ծաղրանքներ էին հնչում, և նույնիսկ վիրավորանքներ: Ողջ համացանցը քննարկում էր իմ որովայնը: Այնտեղ ինձ «խոզ» և «ճարպոտ կով» էին անվանել, բայց ես փորձում էի ուշադրություն չդարձնել այդ ամենին»:
«Ես ոչ մի դեպքում չեմ ցանկանում նվաստացնել նիհար աղջիկներին: Եթե նրանք բնության կողմից օժտված են մաշկի տակ գոյություն ունեցող ճարպի շերտի բացակայությամբ, դա հիանալի է: Բայց յուրաքանչյուր մարդ իր մարմնի կառուցվածքն ու առանձնահատկություններն ունի: Եվ շատ սարսափելի է, երբ երիտասարդ աղջիկներն իրենց տանջում են դիետաներով այն աստիճանի, որ վնաս են հասցնում իրենց առողջությանը», – ասում է Բարբին:
«Առաջին հերթին գեղեցիկ տեսք է ունենում առողջ մարմինը: Իսկ երբ չափազանց հյուծված մոդելները սկսում են ուշագնաց լինել հենց բեմահարթակի վրա, դա արդեն գեղեցիկ չէ, այլ բարբարոսություն»:
«Շատերն են ասում, որ ավելորդ քաշը վնասում է առողջությանը: Եվ դա իրոք այդպես է: Բայց դրա հետ մեկտեղ, ոչ ոք երբեք չի բարձրաձայնում, որ չափից ավել նիհարությունը պակաս վնասակար չէ առողջության համար»:
Բարբիի համոզմունքներն ու տեսակետները հարգանքի են արժանի:




















































