Լա Լիգան կուսումնասիրի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Օսասունա»-«Ռեալ» հանդիպման տեսագրությունը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լա Լիգան կուսումնասիրի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Օսասունա» — «Ռեալ Մադրիդ» (2:1) հանդիպման տեսագրությունը, որտեղ Պամպլոնան ներկայացնող թիմի երկրպագուները, հավանաբար, վանկարկել են՝ «Վինիսիուս, մեռի՛ր»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված հանդիպման ժամանակ «Օսասունայի» երկրպագուները վանկարկել են նաև «Վինիսիուս, լողափնյա գնդակ» (ակնարկ այն բանին, որ բրազիլացին չստացավ 2024 թվականի «Ոսկե գնդակը»), ինչպես նաև վիրավորական արտահայտություններ հնչեցրել Մադրիդի «Ռեալի» վինգերի հասցեին։
Նշենք, որ այդ հանդիպման 73-րդ րոպեին Վինիսիուսը դարձել է գոլի հեղինակ։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացի հարձակվողն ընդհանուր առմամբ մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ



