Հնդկաստանը հետաձգել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները՝ մաքսատուրքերի անորոշության պատճառով
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանը հետաձգել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները սակագնային անորոշության պատճառով։
Հնդկական պատվիրակության Վաշինգտոն կատարած այցը, որը նախատեսված էր հաջորդ շաբաթ, կտեղափոխվի ավելի ուշ ամսաթվի, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Նյու Դելիի աղբյուրներին։
Ուրբաթ օրը Գերագույն դատարանի կայացրած կարևոր որոշումից հետո Թրամփը սահմանել է նոր՝ 10% համաշխարհային մաքսատուրք և խոստացել է օգտագործել այլ լիազորություններ՝ իր հիմնական սակագնային քաղաքականությունը պահպանելու համար։ Շաբաթ օրը նա այս նոր սակագինը բարձրացրել է մինչև 15%։
Այս ամսվա սկզբին Հնդկաստանը հասել է ժամանակավոր համաձայնագրի, որի համաձայն Թրամփը հնդկական ապրանքների սակագինը 25%-ից իջեցրել է մինչև 18% և վերացրել լրացուցիչ 25% պատժիչ սակագինը։
Գործակալության աղբյուրները հայտնեում են, որ այցը կկայանա այն բանից հետո, երբ երկու երկրները կքննարկեն և կգնահատեն զարգացումները և դրանց հետևանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



