Որքան էլ փորձ արվի ուղղորդել կամ պարտադրել օրակարգ, վերջնական խոսքը միևնույն է մնում է քաղաքացուն․ Ռիտա Տոնոյան
BLOG«Հայրենիք» կուսակցության երիտասարդական կառույցի անդամ Ռիտա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մոռացել է մի քանի բան նշել, հիմա ավելացնեմ։
1. Վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում ՀՀ գյուղերում երբևէ 230 դպրոց չէր փակվել։
2. Ավելի քան 30 տարի դպրոցներում թմրանյութերի շրջանառության նման մակարդակ չէր գրանցվել։
3. Ավելի քան 30 տարի այսպիսի ծավալի զիջումների գնով «խաղաղություն» չէր հաստատվել, և ժողովրդին չէին վախեցրել, թե այս կամ այն պահանջը չկատարելու դեպքում պատերազմ է լինելու։
4. Ավելի քան 30 տարի թոշակառուն կանգնած չի եղել խնդրի առաջ՝ ինչպես տնօրինել սեփական գումարը:
5. Ավելի քան 30 տարի Հայաստանում այսքան մեծ թվով քաղբանտարկյալներ չեն եղել։
6. 30 տարի ադրբեջանցիներ Հայաստան մուտք չէին գործել, և Ազգային անվտանգությունը պաշտոնական պարզաբանումներում չէր նշում, որ խոսքը ՌԴ քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի անձանց մասին է:
7. Ավելի քան 30 տարի Մաշտոցյան գիրը մեր գլխին պատուհաս չի համարվել:
8. Ավելի քան 30 տարի հոգևոր կառույցը չի ներքաշվել այսպիսի սուր քաղաքական հակադրությունների մեջ՝ իշխանական հայտարարությունների միջոցով:
Ցավոք անընդհատ կարելի է շարունակել այս կետերը:
Ժողովուրդը տեսնում է ամեն ինչ, և նման «հիշեցումները» ոչինչ չեն փոխում։
Հասարակությունը սեփական գնահատականը տալիս է առանց հուշումների ու քարոզչական շեշտադրումների։
Ոչ ավելորդ բացատրությունները, ոչ էլ աղմկոտ գրառումները չեն կարող փոխարինել մարդկանց առօրյա փորձին ու իրականության ընկալմանը։
Ուստի որքան էլ փորձ արվի ուղղորդել կամ պարտադրել օրակարգ, վերջնական խոսքը միևնույն է մնում է քաղաքացուն։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



