ՊՍԺ-ն հաղթեց «Մեցին» և գլխավորեց Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիական Լիգա 1-ի 2025/26 մրցաշրջանի 23-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ուժերը չափեց «Մեցի» հետ։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի վստահ՝ 3:0 հաշվով հաղթանակով։
Փարիզեցիները հաշիվը բացեցին արդեն 3-րդ րոպեին․ աչքի ընկավ հարձակվող Դեզիրե Դուեն։ Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում Բրեդլի Բարկոլան կրկնապատկեց փարիզյան ակումբի առավելությունը։ Հանդիպման վերջնակետը 77-րդ րոպեին դրեց Գոնսալու Ռամուշը՝ հեղինակելով տանտերերի երրորդ անպատասխան գնդակը։
Այս վստահ հաղթանակից հետո ՊՍԺ-ն իր ակտիվում գրանցեց 54 միավոր և միանձնյա գլխավորեց Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Ինչ վերաբերում է «Մեցին», ապա թիմը 13 միավորով եզրափակում է աղյուսակը՝ զբաղեցնելով վերջին՝ 18-րդ հորիզոնականը։
Առաջնության հաջորդ տուրում փարիզեցիները փետրվարի 28-ին արտագնա խաղում կմրցեն «Հավրի» հետ, իսկ «Մեցը» մարտի 1-ին սեփական հարկի տակ կընդունի «Բրեստին»։
Հետևեք մեզ՝ այստեղ



