Նոստալգիա. 90-ականների սերիալների հերոսուհիները, որոնց մենք կցանկանայինք նմանվել
PHOTO
Մեզանից ո՞վ 1990-ականներին չէր երազում ունենալ այնպիսի գանգուրներ, ինչպիսին ուներ ֆրանսուհի Էլենը կամ այնպիսի կազմվածք, ինչպիսին Միլագրոսը: Մինչհամացանցային տարիներին մենք հենց սերիալների հերոսուհիներին էինք տեսնում ամեն օր հեռուստացույցով, նրանք համարվում էին գեղեցկության չափանիշներ:
Եկեք հիշենք, թե ինչն էր մեզ դուր գալիս նրանց մեջ:
Էլենը՝ «Էլենն ու երեխաները» սերիալից
Դերասանուհին մարմնավորում էր փարիզցի ուսանողուհու: Հետաքրքրականն այն է, որ անձամբ դերասանուհին տարիներ անց գրեթե չի փոխվել:
Դոննա Հեյվորդը «Թվին Փիքսից»
Դևիդ Լինչի միստիկական սերիալը հարուստ էր անսովոր կանացի կերպարներով: Լարա Ֆլին Բոյլին սերիալի թողարկումից հետո սկսեցին անվանել Հոլիվուդի ամենագրավիչ աղջիկը: Ցավոք, դերը Դոննայի համար դարձավ նրա կարիերայի ամենանշանակի դերը:
Միլագրոս Էկսպոսիտոն «Վայրի հրեշտակից»
Նատալյա Օրեյրոյի հերոսուհուն չէր բավականացնում էլեգանտությունը, բայց դա չէր խանգարում Միլագրոսին հրապուրել տղամարդկանց:
Իդենը «Սանտա Բարբարայից»
90-ականներին դերասանուհի Մարսի Ուոլքերի հերոսուհուն ձգտում էին նմանվել ոչ միայն երիտասարդ աղջիկները, այլև հասուն կանայք: Իդենը սերիալի ամենաոճային հերոսուհին էր:
Պատրաստեց Past.am-ը:




















































