Համատեղ աղոթքները վկայությունն են, որ երբ ժողովուրդը միաբանվում է Տիրոջ առաջ, հույսն ու հավատը առավել են զորանում. Արագածոտնի թեմ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խորհրդավոր այս շրջանում, Արագածոտնի թեմի հոգևոր դասը, շարունակելով Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ թեմում կազմակերպված միասնական աղոթքները, երեկ մեկտեղվել էր Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում խաղաղական ժամերգության:
Թեմի հոգևորականներին աղոթակից էին նաև Արթիկի թեմի քահանա հայրեր:
Հավատացյալները միասնաբար աղոթք են բարձրացրել հանիրավի անազատության մեջ գտնվող թեմի Առաջնորդի, հոգևոր հայրերի, անազատության մեջ գտնվող զավակների, գերության մեջ պահվող հայորդիների, ինչպես նաև հայրենիքի խաղաղության, մեր Սուրբ Եկեղեցու անսասանության, Հայոց Հայրապետի և ողջ հոգևոր դասի համար։
Համատեղ աղոթքները վկայությունն են, որ երբ ժողովուրդը միաբանվում է Տիրոջ առաջ, հույսն ու հավատը առավել են զորանում։
Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, անդրադառնալով Մեծ Պահքի կարևոր խորհրդին:
Միասնական ժամերգությունն ավարտվել է Հայր Սուրբ Պահպանիչ աղոթքով։
Համայնքի անդամներն ու Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները ուխտավորների համար սիրո ճաշ էին պատրաստել:
Հաջորդ միասնական աղոթքը տեղի կունենա, փետրվարի 27-ին, ժամը 19:00-ին, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Հետևեք մեզ՝ այստեղ



