Yerevan, 21.February.2026,
00
:
00
BREAKING


Քանի՞ տուգանային միավոր է տրվում վարորդին և ինչպե՞ս են դրանք հանվում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Որպես կանոն շատ վարորդներ լսել են «տուգանային միավոր» հասկացության մասին, սակայն բոլորը չգիտեն՝ ի՞նչ է այն, ինչպե՞ս է կիրառվում և քանի՞ միավոր է տրվում վարորդին տարեկան։ 

Սակայն, ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 25.1-ին հոդվածը հստակ սահմանում է տուգանային միավորի համակարգը, որի համաձայն՝ տուգանային միավորները կիրառվում են ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ կատարած անձանց նկատմամբ՝ օրենսգրքի հատուկ մասով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։

Քանի՞ միավոր է տրվում վարորդին

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական (այդ թվում՝ թվային) ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 13 միավոր։ 

Այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացուն միավորները տրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից)։

Ուշադրություն. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր հաջորդ մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 13 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի։

Ինչպե՞ս են հանվում միավորները

Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում (մեկ տարի ժամանակահատվածում) տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները։

Տուգանային միավորների չափերը

Օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0.25, 0.5, 1, 1.5, 2, 3, 4 կամ 5 տուգանային միավոր։

Վարչական տույժերի տեսակները

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել տարբեր վարչական տույժեր, որոնցից մեկը տուգանային միավորն է։

Հիմնական և լրացուցիչ վարչական տույժեր

Օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ տուգանային միավորը կարող է կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժ։ Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ։

Կարևոր է իմանալ

  • Այն դեպքում, եթե օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար հանվող միավորները գերազանցում են անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվում են այդ մնացորդի չափով՝ անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից։
  • Տուգանային միավոր նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշման գանգատարկումը չի կարող կանխել դրա իրավական հետևանքների վրա հասնելը տվյալ տարում կատարված և օրենսգրքի 129.3-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար, եթե վարչական տույժ նշանակելու մասին որոշումը գանգատի քննության արդյունքում ուժի մեջ է մտել հաջորդող տարվա ընթացքում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue