Դանակաhարnւթյnւն՝ Գյումրիում. ի՞նչ է եղել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մամուլում գրվեց, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, քրեական ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Ժորա Հ.-ն է, իսկ նրա հետ վիճաբանել և նրան դանակի մի քանի հարված է հասցրել Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Խաչատուր Մ.-ն։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին. «Խուլիգանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ֆիզիկական ներգործության, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»։
Հետևեք մեզ՝ այստեղ



