Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


«Կոպտերներ». երբ ու ինչպես առաջին անգամ ստեղծվեցին դրանք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում դժվար թե լինի որևէ մեկը, ով չի լսել «կվադրակոպտերի» մասին: Դա ուղղաթիռի տեսակ է, որի կրիչները չորս պտուտակներ են, որոնք պտտվում են հակառակ ուղղություններով։

Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ չորս պտուտակներով առաջին ուղղաթիռը հայտնագործվել է դեռ 1922 թվականին ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում։ Նախագծողն ու առաջին օդաչուն եղել է ամերիկացի գիտնական Գեորգի Ալեքսանդրովիչ Բոտեզատը, որը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, իսկ ավելի ուշ հրավիրվել է աշխատելու ԱՄՆ։ Օդուժի կարիքների համար այն ժամանակվա չափանիշներով հեղափոխական թռչող սարք ստեղծելու նպատակով նրան հատկացվել էր երկու հարյուր հազար դոլար։ Այսպիսով, աշխարհի առաջին ուղղաթիռը, որն ուներ չորս ռոտոր, օդ է բարձրացվել 1922 թվականին և մինչև 1923 թվականը մոտ հարյուր թռիչք է իրականացրել: Այն ուներ ալ յումինե շրջանակ և կշռում էր հազար վեց հարյուր կիլոգրամ, հզորությունը՝ հարյուր յոթանասուն ձիաուժ, իսկ տարողունակությունը՝ մինչև չորս հարյուր հիսուն կիլոգրամ։ Միաժամանակ առավելագույն արագությունը կարող էր հասնել ժամում հիսուն կիլոմետրի, իսկ թռիչքի աշխատանքային բարձրությունը հինգ մետր էր, առավելագույնը՝ տասը մետր։ Այդ սարքը ԱՄՆ ռազմաօդային ուժերի առաջին ուղղաթիռն էր, որն իրականացնում էր վերահսկվող թռիչք: Սակայն դրա զանգվածային արտադրությունն այդպես էլ չսկսվեց։ Դա, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ գաղափարը ժամանակից առաջ էր ընկել։ Այն ժամանակվա կվադրոկոպտերները հագեցած էին մեկ շարժիչով, որը պահանջում էր հատուկ փոխանցման տուփ, և անիրագործելի էր դրա զանգվածային արտադրությունն իրականացնել։

Հետագա տարիներին բազմիցս փորձեր են արվել վերադառնալ այդ սարքերին, սակայն նախատիպերի ստեղծումից այն կողմ չեն անցել։ Չնայած այդ ամենին, արդեն այն ժամանակ կվադրոկոպտերները համարվում էին անօդաչու թռչող սարքեր: Ավելի ուշ կվադրոկոպտերներն արժանացան ուշադրության ու ժողովրդականության ավիամոդելավորման միջավայրում, քանի որ դրանց ստեղծումը բարդ չէր և պահանջում էր հեշտ ճարվող սարքեր: Առաջադեմ կարգավորիչների հայտնվելով՝ նման անօդաչու թռչող սարքերի կառավարման գործընթացը նույնպես շատ ավելի պարզ էր դարձել: Կային սարքեր, որոնք ունեին չորսից ավելի հիմնական ռոտորներ, դրանք մուլտիկոպտերներն էին։ Նման մեքենաները թռիչքի ժամանակ ավելի շատ հնարավորություններ ունեն, օրինակ՝ մեկ շարժիչի խափանման դեպքում փափուկ վայրէջք կատարելու ունակությունը։

Հետագայում, տեխնոլոգիաների կատարելագործմամբ, կոպտերները՝ որպես անօդաչու սարքեր, սկսեցին լայնորեն կիրառվել։ Այսօր դրանք անգամ թեթև քաշով են՝ մի քանի կիլոգրամի կարգի, բայց կարող են թռչել 2-3 կիլոմետր, հատուկ տեսախցիկով հնարավոր է լուսանկարել և տեսագրել դժվար հասանելի առարկաները, վերահսկել տարածքը: Մարդիկ սիրում են դրանցից ունենալ պարզապես զվարճանալու համար, քանի որ դրանք թանկ չեն և հեշտ կառավարվող են նույնիսկ երեխաների կողմից: Բայց, իհարկե, առաջնային դրանց կատարելագործումն ու արդիականացումը իրականացնում են զինվորականները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR