Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Զիմբաբվեյի Հանրապետության միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Զիմբաբվեյի Հանրապետության միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Զիմբաբվեի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մշտական քարտուղար Ալբերտ Չիմբինդիի գլխավորությամբ:
Խորհրդակցություններին նախորդել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Զիմբաբվեի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի ընդլայնման, այդ թվում՝ գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կարողությունների զարգացման և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին:
Զրուցակիցներն ընդգծել են բազմակողմ հարթակների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև փոխգործակցության շրջանակի ընդլայնման և առկա համագործակցության խորացման կարևորությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման հարցում Հայաստանի առաջնահերթությունները: Կարևորվել է Համաժողովի ընթացքում ներառական և բազմաշահառու մասնակցության ապահովումը կենսաբազմազանության և բնապահպանության հարցերի շուրջ արդյունավետ և թիրախային քննարկումների անցկացման համար: ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է նաև COP17-ի շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին և Անդրսահարյան Աֆրիկայում տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Հետևեք մեզ՝ այստեղ



