HRW-ը Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենում կասետային ռումբեր կիրառելու համար
INTERNATIONAL NEWSՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրել է Եմենի ռազմական գործողությունների ընթացքում միջազգային օրենսդրությամբ արգելված կասետային ռումբեր օգտագործելու համար։
Դրա մասին նշել է կազմակերպության՝ արգելված զենքի կիրառման հարցերով տնօրեն Սթիվ Գուսը։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան ու նրա դաշնակիցները կոպտորեն ոտնահարում են զինմթերքի վերաբերյալ գլոբալ օրենքները։ HRW-ն ընդգծում է, որ արգելված այդ զինամթերքի կիրառման հետևանքով Եմենում զոհվել են խաղաղ բնակիչներ։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



