ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատի մարզում ՊՆ զինծառայող է մшհшցել․ ինչ է կատարվում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին հողաթմբերին, մոտ 25 մետր շրջվելով հայտնվել բնակչի հողամասում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Կոծինյանի և գումարտակի ծառայության տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Փրկարարները մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով մի քանի մասերի բաժանված, տարբեր հատվածներում հայտնաբերված, մետաղե ջարդոնի վերածված «BMW»-ն տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում էր ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում, սակայն ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։
Հետևեք մեզ՝ այստեղ



