Նա էր խաղում ինձ հետ, ոչ թե հակառակը․ Լուիշ Ֆիգուն՝ Ռոնալդուի մասին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն խոսել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ընտրանու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Նա էր խաղում ինձ հետ, ոչ թե հակառակը… Ակնհայտ էր, որ նա անհավանական տաղանդավոր է։ Հաշվի առնելով նրա խաղային որակներն այն ժամանակ՝ 18 տարեկանում, երբ նա նոր էր միացել ազգային հավաքականին, մենք միանգամից նկատեցինք դա. նա փայլուն տիրապետում էր գնդակին, շատ արագաշարժ էր, կարողանում էր հարվածել երկու ոտքով և անչափ բարձր էր ցատկում։ Նա անհավանական էր այն ժամանակ և այդպիսին էլ մնում է մինչ օրս։
Ես մեծ հիացմունք եմ տածում նրա նկատմամբ, քանի որ նրան համարում եմ իսկական օրինակ։ Նա մարդ է, ով ամբողջ աշխարհում բարձր է պահում Պորտուգալիայի պատիվը։ Օրինակելի լինելը, անհավանական ռեկորդները, միշտ կատարելագործվելու, հաղթելու և մրցունակ լինելու նրա անսպառ ձգտումը. այս ամենը վկայում են նրա փառահեղ ֆուտբոլային կարիերայի մասին»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում պորտուգալական A Bola պարբերականը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ



