Ինչպե՞ս են երեկվա կրակnցներից տուժած քաղաքացիները. մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով «Արմենիա» ԲԿ տեղափոխված յոթ անձանցից մեկը մահացել է, նրանցից 6-ին վիրահատել են, հիմա ստաբիլ վիճակում են գտնվում։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց հիվանդանոցի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։
«Բոլորին այսօր պատրաստվում ենք ռեանիմացիոն բաժանմունքից տեղափոխել։ 1 անձ արդեն դուրս է գրվել հիվանանդանոցից»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Դեպքի հետևանքով մեկ հոգի մահացել է, յոթ հոգի էլ տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։
Միջադեպի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա 10 տուժած։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



