Իրանին հարված հասցնելու օգտին բազմաթիվ պատճառներ կան. Սպիտակ տուն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հրաժարվել է որևէ կոնկրետ ժամանակացույց տրամադրել Իրանի հետ դիվանագիտական բանակցությունների շարունակման համար, հաղորդում է CNN-ը։
Նա նշել է, որ Իրանը պետք է ավելի շատ մանրամասներ տրամադրի «առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում» իր բանակցային դիրքորոշման վերաբերյալ։
Լևիթը հրաժարվել է ասել, թե արդյոք Թրամփն այդ ընթացքում կխուսափի՞ ռազմական գործողություններից։ «Ես չեմ պատրաստվում ժամանակացույց սահմանել Միացյալ Նահանգների նախագահի անունից»,- ասել է նա։
Թեև «դիվանագիտությունը միշտ նրա առաջնահերթությունն է»,- նշել է Լևիթը, ռազմական գործողությունները նույնպես մնում են որպես հնարավոր տարբերակ։
«Կան բազմաթիվ պատճառներ և փաստարկներ Իրանին հարվածներ հասցնելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Թրամփը հիմնականում ապավինում է իր ազգային անվտանգության թիմի խորհուրդներին։
«Նա միշտ մտածում է այն մասին, թե ինչն է համապատասխանում Միացյալ Նահանգների, մեր զինվորականների և ամերիկյան ժողովրդի շահերին»,- նշել է Լևիթը։
Հետևեք մեզ՝ այստեղ



