Ադրբեջանցիները գյուղում շրջել, գնացել են․ մենք տեսել ենք վիդեոներով. արեգնադեմցի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Oragir.News-ի հետ զրույցում Արեգնադեմ գյուղի բնակիչներից մեկը՝ Ա. Ս.-ն, ում ամբողջական անունն ու ազգանունը իր իսկ խնդրանքով չենք հրապարակում (նրա խոսքով՝ գյուղում արգելել են թեմայի քննարկումը), նշել է, որ անձամբ չի հանդիպել ադրբեջանցիների, սակայն տեսանյութերից տեղեկացել է նրանց ներկայության մասին։
«Միշտ էլ եկել-գնացել են, առաջին դեպքը չէ։ Մեր գյուղի հայկական գերեզմանոցից մի փոքր վերև իրենց գերեզմաններն են, որոնք պահպանվում են։ Երբ են եկել, ինչպես՝ չգիտենք։ Վիդեոներով ենք տեսել, որ մեր տների մոտով են անցնում, նաև՝ Գյումրիի փողոցներով։ Եթե հասել են Ամասիա, զարմանալի չէ, որ մեր գյուղով էլ են անցել։ Մեր գյուղը նախկինում ամբողջությամբ ադրբեջանաբնակ է եղել և ունեցել է երեք ադրբեջանական անուն՝ Ազիզբեկով, Աղբաբա, Ղարաչանթա։ 1989-ին, երբ մենք եկանք այստեղ, դեռ ադրբեջանցիներ կային, ամբողջությամբ չէին հեռացել»,- պատմում է արեգնադեմցի կինը։
Նրա խոսքով՝ տեսանյութերը խուճապ չեն առաջացրել գյուղում, սակայն բնակիչները պահպանում են զգոնությունը։ Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել է տեսանյութ՝ «Ադրբեջանցիները Ամասիայում զրուցում են հայ պարեկների հետ» վերտառությամբ։ Տեսանյութում ենթադրյալ ադրբեջանցին ռուսերենով զրուցում է Ամասիայի տվյալ հատվածում ծառայություն իրականացնող հայ պարեկների հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



