ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան
POLITICSԱյն, ինչի համար մեզ մեղադրում էին՝ վթարները կոծկելու ու քանակը նվազեցելու հետ կապված, մենք ինֆորմացիա ունենք, որ վթարների քանակը մոտավորապես 40 տոկոսով աճել է: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը:
«Իրենք հայտարարում են, որ չի աճել, բայց մենք բոլորս՝ գոնե վիզուալ, տեսնում ենք, թե ինչ է կատարվում: ՀԷՑ-ում երկիշխանություն է, և մենք ամեն ինչ գիտենք:
Այս պարագայում՝ իրենք չեն կարող ոչ մի տեղ փախչել, իրենք կեղծ են, հանձնաժողովն էլ բնականաբար որևիցե բանի վրա ուշադրություն չի դարձնի, դրա հետևանքով էլ ունենք այս համատարած ստի իրավիճակը՝ խաբելու ու վարկաբեկելու հետ կապված»,- նշել է նա:
1
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
2
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
5
IDBank and Idram participate in Career City Fest



