«Բավարիայի» ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել
SPORTՄյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Հոլգեր Բադշտուբերը մարզման ժամանակ ոտնաթաթի ոսկորի կոտրվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ երեք ամիս, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստն արդեն վիրահատվել է:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Բադշտուբերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 7 հանդիպում:
Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վնասվածքի պատճառով զրկվել էր նաեւ կենտրոնական պաշտպան Ջերոմ Բոատենգից, որը խաղադաշտ կվերադառնա միայն ապրիլին:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



