Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայում ընթացող 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը նշանավորվել են բացառիկ պատմական ձեռքբերմամբ։ Օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ նույն ձմեռային խաղերի շրջանակում մրցասպարեզ են դուրս եկել մայր և որդի։
Այս յուրօրինակ ռեկորդի հեղինակներն են Մեքսիկան ներկայացնող 46-ամյա լեռնադահուկորդ Սառա Շլեպերը (ծագումով՝ ԱՄՆ-ից) և նրա 18-ամյա որդին՝ Լասե Գախիոլան։
Մարզական ծրագրի շրջանակում Շլեպերը մասնակցել է գերհսկա ոլորավայրէջքի (չի հաղթահարել որակավորման փուլը) և հսկա ոլորավայրէջքի մրցումներին։ Նրա որդին՝ Լասե Գախիոլան, հանդես է եկել հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք (սլալոմ) մրցաձևերում։
Հատկանշական է, որ Սառա Շլեպերը ոչ միայն ընտանեկան, այլև անհատական ռեկորդ է սահմանել։ Նա կին լեռնադահուկորդների շրջանում բացարձակ առաջատար է Օլիմպիական խաղերին մասնակցության թվով․ Իտալիայի խաղերը նրա կարիերայում արդեն յոթերորդն են։ Բացի այդ, Սառան ճանաչվել է Օլիմպիական խաղերի պատմության ամենատարեց լեռնադահուկորդը. փետրվարի 19-ին մարզուհին կտոնի իր 47-ամյակը։
Հետևեք մեզ՝ այստեղ



