Նեթանյահուն փոստով անհայտ նյութ պարունակող ամպուլներ է ստացել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի աշխատակիցները կասկածելի ծրար են հայտնաբերել: Maariv-ի տվյալներով՝ ծրարը անհայտ նյութ պարունակող ամպուլներ էր պարունակում։ Ynet լրատվական պորտալը, հղում անելով գրասենյակի պատասխանատու ստորաբաժանմանը, հայտնել է, որ ներկաների համար վտանգ չկա։ Ծրարն ուղարկվել է լաբորատորիա՝ փորձաքննության։
Կառավարության մամուլի խոսնակը հրաժարվել է հաստատել միջադեպը, երբ լրատվամիջոցները կապ են հաստատել նրա հետ և հարցը փոխանցել է Իսրայելի ոստիկանությանը, գրում է Bild-ը։ Ոստիկանությունը ևս դեռևս չի մեկնաբանել ամպուլների վերաբերյալ հաղորդագրությունները։ 2025 թվականի նոյեմբերին անվտանգության ուժերը ավելի վաղ կասկածելի փաթեթ էին հայտնաբերել վարչապետի գրասենյակում, որի պարունակությունը համարվել էր անվնաս։
Հետևեք մեզ՝ այստեղ



