Մեկընդմիշտ ազատվեք անոթային աստղիկներից. ժողովրդական միջոցներ
LIFEՅուրաքանչյուր մարդու մոտ գեղեցկությունն առաջին հերթին ասոցացվում է առողջության հետ: Այդպես է ստեղծված բնության կողմից: Այդ պատճառով, նույնիսկ ամենափոքրիկ մասնիկը, ինչպիսին անոթային աստղիկներն են, կարող է հիասթափեցնել, անհանգստացնել նույնիսկ ամենաինքնավստահ կնոջը: Իհարկե դա գեղեցիկ տեսք չի ունենում… Բայց ի՞նչ անել: Չէ՞ որ դրանք ոչ մի անհանգստություն չեն պատճառում:
Հիվանդանոցներում անոթային աստղիկները բուժում են հատուկ ներարկումների կամ լազերի միջոցով: Դրանից հետո վերականգնվելու համար անհրաժեշտ է երեք ամիս: Ձեզ ենք առաջարկում դրանցից ազատվելու պարզ և ապահով ժողովրդական միջոցներ:
Ինչպե՞ս ազատվել անոթային աստղիկներից

1 Թարմ կանաչ լոլիկը պարունակում է անհրաժեշտ բուժիչ թթուներ: Բաժանեք լոլիկը երկու մասի, և միջուկը դրեք աստղիկների վրա: Պահեք լոլիկն այդպես երեք րոպե, հետո այդ հատվածին քսեք ցանկացած սնուցող կրեմ:

Արդյունքը կտեսնեք այս գործողությունը չորս օր անելուց հետո: Շարունակեք անել այս գործողությունը 10 օրից ոչ ավել: Կանաչ լոլիկը կարելի է փոխարինել նոր (երիտասարդ) կարտոֆիլով, այն ունի նույն բուժիչ հատկությունները:
2 Խնձորի քացախը ևս մեկ արդյունավետ միջոց է: Թրջեք բամբակի կտորը խնձորի քացախի մեջ, և դրեք աստղիկների վրա: Կրկնեք այս գործողությունն օրը երեք անգամ՝ չորս շաբաթ շարունակ:

Բայց զգույշ եղեք. Այս միջոցը պետք չէ կիրառել նուրբ մաշկ ունեցողներին, կարող է գրգռվածություն առաջանալ:
Անոթային աստղիկների առաջացման պատճառները կարող են շատ տարբեր լինել. Ժառանգականությունից մինչև ավելորդ քաշ: Դրանք կարող են վկայել նաև երակների վարիկոզ լայնացման նախնական փուլի մասին: Հույս ունենք այս միթոցները կօգնեն ձեզ հասնել ցնկալի արդյունքի:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



